Իրանը հրաժարվել է մի շարք հանգուցային պահանջներից միջուկային գործարքի վերականգնման համար. Reuters
Իրանը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) վերականգնման շրջանակներում հրաժարվել է մի շարք հանգուցային պահանջներից, մասնավորապես, որոշ օբյեկտներում ուրանի հետքերի ծագման վերաբերյալ միջազգային հետաքննությունը դադարեցնելու պահանջից:
Օգոստոսի 23-ին այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի՝ պաշտոնական ներկայացուցչի, որը չի ցանացել հայտնել իր անունը:
«Անցյալ շաբաթ նրանք փաստորեն հրաժարվել են գլխավոր պահանջներից, որոնք խանգարում էին գործարքին: Կարծում եմ, նրանք վերջապես անցել են Ռուբիկոնը եւ ընդառաջ քայլ են արել հնարավոր գործաքին այն պայմաններով, որոնք ընդունելի են (ԱՄՆ-ի) նախագահ (Ջո) Բայդենի համար:
Եթե անգամ հաջողվել է ավելի մոտենալ, դա հենց Իրանի կողմից արված քայլի շնորհիվ է: Նրանք զիջման են գնացել այն հարցերի շուրջ, որոնց կառչել էին հենց ամենասկզբից»,- ասել է աղբյուրը:
Վաշինգտոնն առայժմ ուսումնասիրում է Իրանի պատասխանը: «Եթե գործարքը հաջողվի, ապա մենք կվերացենք մի շարք պատժամիջոցներ, բայց Իրանը պետք է դադարեցնի միջուկային ծրագիրը»,- ասել է գործակալության զրուցակիցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: