ԱՄՆ-ը, Գերմանիան եւ Ֆրանսիան են շատ բանով որոշում Ուկրաինայի գործողությունները. Welt
Ուկրաինան օգնության կարիք ունի Արեւմուտքի կողմից, ուստի նրա գործողությունները շատ բանով կախված են ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի դիրքորոշումից: Այս կարծիքն է հայտնել գերմանական Die Welt-ի մեկնաբան Քրիստոֆ Շլիցն օգոստոսի 22-ին հրապարակված հոդվածում:
«Պարզ է, որ, հակառակ Կիեւի ինքորոշման իրավունքի մասին հրապարակային հայտարարությունների, հենց ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն են որոշում, թե ինչ անի (Վլադիմիր) Զելենսկին: Քանի որ առաջին հերթին առանց Արեւմուտքի կողմից ֆինանսական եւ ռազմական օգնության Ուկրաինան միանգամայն անօգնական կլիներ»,- գրում է հեղինակը: Մեկնաբանը նշում է, որ Արեւմուտքը միասնական ռազմավարություն չունի Ուկրաինայի թեմայով:
Շլիցը մատնանշում է Կիեւին ավելի շատ զենք մատակարարելու՝ Վաշինգտոնի ցանկությունը, մինչդեռ, նրա խոսքով՝ Բեռլինը եւ Փարիզը հակված են դեպի դիվանագիտական լուծման որոնումը:
Հեղինակը կարծում է, որ միեւնույն է հակամարտությունը վաղ թե ուշ կավարտվի բանակցությունների սեղանի շուրջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: