Բաժիններ՝

Նիդեռլանդներն ավելի քան 80 միլիոն եվրո գումարի օգնության նոր փաթեթ է հատկացրել Ուկրաինային

Նիդեռլանդները հայտարարել է ավելի քան 80 միլիոն եվրո գումարի օգնության լրացուցիչ փաթեթ Ուկրաինային հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը:

«Օգնության այս փաթեթը 65 մլն եվրո է տրամադրում Ուկրաինային օգնության եւ ներդրումների տեսքով: Լրացուցիչ միջոցները՝ 10 միլիոն եվրո, կհատկացվեն այն նախագծերին, որոնք ուղղված են ականների, մյուս զինամթերքների վնասազերծմանը»,-ասվում է նախարարության տարածած հայտարարության մեջ:

«Եվս 2,5 մլն եվրո կհատկացնեն Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին մակրոտնտեսական բարեփոխումների բնագավառում փորձաքննական գիտելիքներ տրամադրելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ: Բացի այդ, եւս 2 մլն եվրո կստանա ՄԱԿ-ի հիմնադրամը սեռական եւ գենդերային բռնության զոհերին աջակցելու համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031