
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ուկրաինան․ Ռուսաստանը հարված է նախապատրաստում

Պետքարտուղարությունը տեղեկություն ունի, որ Ռուսաստանը ուժեղացնում է ջանքերը՝ առաջիկա օրերին Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին և կառավարական օբյեկտներին հարվածներ հասցնելու ուղղությամբ։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը։
«Ուկրաինայում ռուսական հարվածները շարունակական սպառնալիք են խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների համար:
ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին այժմ լքել Ուկրաինան՝ օգտագործելով մասնավոր ցամաքային տրանսպորտային միջոցները, եթե դա անվտանգ է», – նշվում է հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ անվտանգության իրավիճակը ողջ Ուկրաինայում խիստ անկայուն է, և պայմանները կարող են վատթարանալ առանց նախազգուշացման: ԱՄՆ քաղաքացիները պետք է զգոն լինեն և համապատասխան քայլեր ձեռնարկեն անվտանգության մասին իրենց տեղեկացվածությունը բարձրացնելու համար: