
Ռուսաստանը պահպանում է ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապուղիները. Ռյաբկով

Ռուսաստանը հանձնառու է ԱՄՆ-ի հետ երկխոսությանը եւ պահպանում է նրա հետ դիվանագիտական կապուղիները: Այդ մասին RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Երկխոսությունը (ԱՄՆ-ի հետ) երբեք չի դադարել, մենք այն անցկացնում են մշտական հիման վրա: Մենք կողմնակից ենք մեր դեսպանությունների մակարդակով շփումներին եւ, իհարկե, հեռախոսային շփումների միջոցով»,-ասել է Ռյաբկովը:
Սակայն, ՌԴ ԱԳ փոխնախարարի խոսքով, «դիվանագիտության դերը, ցավոք, այժմ գտնվում է ոչ պատշաճ մակարդակի վրա»:
«Այն հանգամանքները, որոնցում մենք այժմ գտնվում ենք, եւ Վաշինգտոնի դինամիկան, Ռուսաստանին պատժելու նրա ցանկությունն անհաջողության կմատնվի եւ ոչինչ չի փոխի: Մենք միշտ մարտնչում ենք ավելի արդարացի աշխարհի համար»,- հավելել է Ռուսաստանի դիվանագետը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: