Բաժիններ՝

Կիեւը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել՝ մշտական հիման վրա փորձագետներ տեղակայել Զապորոժիեի ԱԷԿ-ում

Կիեւը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է անում՝ ուսումնասիրել մշտական հիման վրա Զապորոժիեի ԱԷԿ-ում իր փորձագետներին տեղակայելու հնարավորությունն այնքան ժամանակ, մինչեւ «Ուկրաինայի իրավասու իշխանությունները վերականգնեն վերահսկողությունը» դրա նկատմամբ: Այդ մասին ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան:

Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդարի հարեւանությամբ: Սա բլոկների թվով եւ սահմանված կարողությամբ ամենախոշոր ԱԷԿ-ն է Եվրոպայում: Մարտ ամսից այն գտնվում է ռուսաստանցի զինվորականների պահպանության ներքո:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են Ռուսաստանի զինվորականների կողմից էլեկտրակայանը պահպանության տակ վերցնելու արդարացիությունը՝ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի արտահոսի կանխման տեսակետից:

Ուկրաինացի զինվորականները շարունակում են կանոնավոր կերպով գնդակոծել Էներգոդարը, մերձակա գյուղերը եւ քաղաքին հարող Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը: «Մենք կարծում ենք, որ ներկայացուցչությունը կարող է ամրապնդվել նրանում ռազմական ու քաղաքական բաղադրիչների ներգրավման միջոցով՝ ՄԱԿ-ի փորձաքննության աջակցությամբ»,-ասել է Կիսլիցան:

«Ուշադրության առնելով խնդիրների ու սպառնալիքների ներկայիս մակարդակը՝ մենք նաեւ կոչ ենք անում ՄԱԳԱՏԷ-ին՝ դիտարկել իր փորձագետների մշտական ներկայությունը Զապորոժիեի ԱԷԿ-ում հաստատելու հնարավորությունն այնքան ժամանակ, մինչեւ որ Ուկրաինայի իրավասու իշխանությունները վերականգնեն վերահսկողությունն» այդ միջուկային օբյեկտի նկատմամբ»,-հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս