
Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Կիևը պատրաստ չէ անցնել հրադադարի ռեժիմի

Ուկրաինական կողմը մտադիր չէ կայունացնել ճակատը, որպեսզի ինչ-որ կերպ «հանգստացնի» Ռուսաստանի Դաշնությանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ղրիմի պլատֆորմի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելիս:
Մասնավորապես, նա մեկնաբանել է մինչեւ ձմեռ Ռուսաստանի դեմ պատերազմի ավարտի հնարավորությունը։
«Մենք հասկանում էինք ակնարկներն ու ազդանշանները, որ պետք է անցնել հրադադարի ռեժիմի և սկսել խոսել Ռուսաստանի Դաշնության հետ։ Այն կետում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, մենք պատրաստ չենք հրադադարի ռեժիմին։ Մենք բացատրեցինք, որ Մինսկ-3 չի լինի, կամ Մինսկ-5, կամ Մինսկ-7: Մենք այդ խաղերը չենք խաղալու, մենք այդպես կորցրեցինք մեր տարածքների մի մասը», – նշել է Զելենսկին։
Նրա խոսքով ՝ եթե հիմա կանգ առնեն, Ուկրաինան կմնա առանց հարավային մասի և մի քանի տարի ելք չի ունենա դեպի ծով, իսկ ռուսական զորքերը կծավալվեն և կգնան Նիկոլաև ու Օդեսա:
«Իսկ հետո ևս մեկ անգամ կցանկանան վերադառնալ մեր մայրաքաղաք։ Այդ իսկ պատճառով իրավիճակը կայունացնել այն կետում, որտեղ այժմ գտնվում են զորքերը, որպեսզի միայն ինչ-որ կերպ հանգստացնել Ռուսաստանի Դաշնությանը, դրանով մեր պետությունը չի զբաղվի։ Դրա համար էլ մինչև ձմեռ մենք շատ բան ենք ուզում», – հավելել է Ուկրաինայի նախագահը։