
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հայտարարությանը։
Դուդան ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրուցելուց հետո հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ։
«Ես գլխավոր քարտուղար Սթոլթենբերգին եմ փոխանցել Զելենսկիու խնդրանքը՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողով գումարելու մասին», – ասել է Դուդան։
«Գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն ասել է, որ լրջորեն մտածում է հանդիպում հրավիրելու մասին, մեծ հավանականություն կա, որ այս հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ»,- նշել է նա։