
G7-ը Մինսկի դեմ պատժամիջոցներ կուսումնասիրի Ուկրաինայի հակամարտությանը նրա մասնակցության դեպքում

G7-ի ղեկավարները հոկտեմբերի 11-ին կքննարկեն Բելառուսի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը Ուկրաինայի հակամարտության մեջ նրա ներքաշելու դեպքում: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնան՝ հանդես գալով Frans enter ռադիոկայանի եթերում:
«G7-ի ղեկավարների խորհրդակցության ընթացքում, որն այսօր կայանալու է օրվա երկրորդ կեսին, Բելառուսի հարցը մեծ հավանականությամբ կքննարկվի»,- ասել է նա:
Կոլոնան հիշեցրել է, որ Մինսկն արդեն գտնվում է Եվրամիության պատժամիջոցների ներքո:
«Հարկավոր է Բելառուսին նախազգուշացում հղել, որ ցանկացած լրացուցիչ աջակցություն ռազմական գործողություններին, որը Ռուսաստանը վարում է Ուկրաինայում, կհանգեցնի լրացուցիչ պատժամիջոցների»,- նախազգուշացրել է նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: