ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը եւ Էմանուել Մակրոնը փետրվարի 6-ին հեռախոսով քննարկել են Ուկրաինայի շուրջ իրադրությունը: Զրույցը կայացել է Մոսկվա Ֆրանսիայի պետության ղեկավարի այցի նախօրյակին:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետին հայտնել է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին: Ամփոփելով զրույցի արդյունքներն՝ այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Վաշինգտոնի Աստվածաշնչի թանգարանը օրերս հյուրընկալել էր հայկական մշակույթին և հոգևոր ժառանգությանը նվիրված միջոցառում: Աստվածաշնչի թանգարանի գլխավոր համակարգող Ջեֆֆ Քլոհանն ընդգծում է հայկական քրիստոնեական ժառանգության ցուցադրման կարևորությունը: Նրա խոսքերով, քրիստոնեությունը հայերի ինքնության մի մասն է, որը ձևավորվում է Աստվածաշնի շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Աֆրիկայի տարբեր շրջաններում թերսնված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցում է 281 միլիոնը: Այս մասին տվյալներն արտացոլված են Աֆրիկյան միության, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի՝ Աֆրիկայի հարցերով տնտեսական հանձնաժողովի համատեղ զեկույցում:
Ամերիկյան բանակի լրացուցիչ ուժերը կտեղակայվեն Լեհաստանի հարավ-արևելյան մասում՝ Ուկրաինայի հետ սահմանից ոչ հեռու, հայտնել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:
Դրանում նաև նշվում է, որ հատուկ և իրավապահ մարմինները կշարունակեն ծառայության ուժեղացված տարբերակի իրականացումը:
Ավելի քան 100 բրիտանական էլիտար զինծառայող տեղակայվել է Ուկրաինայում «ռուսական ներխուժման մասին» լուրերի ֆոնին, հայտնում է The Mirror-ը՝ քաջատեղյակ աղբյուրին հղումով։
Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։
Ֆրանսիայի Ազգային ժողովը մերժել է բանաձևը, որով կոչ էր արվում կառավարությանը քաղաքական ապաստան տրամադրել WikiLeaks -ի հիմնադիր Ջուլիան Ասանժին:
Մեծ Բրիտանիան արդեն փետրվարին կարող է հավելյալ ուժեր ուղարկել Էստոնիա:
Ավստրիայում փետրվարի 5-ին ուժի մեջ է մտել COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստման մասին օրենքը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ տիրող իրադրությունը:
Նոր Զելանդիայում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 243 դեպք, ինչը ռեկորդային է այդ երկրի համար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ առկա լարված իրադրությունը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է թողնել ղեկավարումը, եթե երկրում իրադրությունը կարգավորվի:
Մեզ հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ իր համար կանխատեսելի է, որ Փաշինյանի այցը Թուրքիա շատ չի ուշանալու։ Սակայն, նրա խոսքով, պարզ է նաև, որ Հայաստանից դեպի Թուրքիա առաջին բարձրաստիճան այցը չի լինելու երկրի ղեկավարի կողմից այն դեպքում, երբ կա երկխոսություն, դրանում ներգրավված պաշտոնյաներ ու դիվանագետներ։
Միացյալ Նահանգներից առաջին զինծառայողները փետրվարի 5-ին ժամանել են Լեհաստան:
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) նախատեսում է ավելի մեծ թիմ ուղարկել Հունգարիայում ապրիլի 3-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ երկրների դիրքերն ուժեղացնելու նպատակով Լեհաստան ամերիկացի զինվորների առաջին խումբը կժամանի փետրվարի 5-ին:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին հրավիրել է ընթացիկ տարվա սեպտեմբերին պետական այց կատարել հանրապետություն:
Էկվադորի մայրաքաղաքում՝ Կիտոյում հորդառատ անձրևներից առաջացած լայնամասշտաբ հեղեղումների հետևանքով մահացել է առնվազն 27 մարդ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Աշխարհում ավելի քան 12,5 հազար մահ է արձանագրվել կորոնավիրուսից վերջին օրվա ընթացքում:
Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։
Նախօրեին հայտնի դարձավ հայ-թուրքական երկրորդ հանդիպման վայրն ու օրը: ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։
Հնդկաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդել է կորոնավիրուսով ախտահարումների աճի տեմպերի կտրուկ նվազման մասին. փետրվարի 4-ին նոր դեպքերի թիվը է 13 տոկոսով ընկել է մեկ օր առաջվա համեմատությամբ, դրա հետ մեկտեղ դրական արդյունքների մակարդակը (թեստի դրական արդյունքով մարդկանց տոկոսը) կազմել է 10 տոկոսից պակաս:
«Հասարակությունը բավականին լուրջ ապատիայի մեջ է, չգիտի՝ ինչ անի, կրակն է ընկել իր ընտրության ձեռքը: Չկա որևիցե լույս թունելի վերջում. արև էին խոստացել, բայց անգամ լամպի լույս չկա: Մարդկանց մի մասը կշարունակի անել այն, ինչ տարիներ շարունակ արել են Հայաստանում, այսինքն՝ կարտագաղթի, որովհետև միայն 2021թ. թվերը սարսափելի թվեր են, և չեմ կարծում, որ այդ տենդենցը կկանգնի, մյուս մասը դեպրեսիայի մեջ կշարունակի մնալ՝ լավ օրերի սպասումով»:
Մեծ Բրիտանիայի վարչապետի չորս մերձավոր օգնականներ բառացիորեն մի քանի ժամվա տարբերությամբ որոշել են հեռանալ իրենց պաշտոններից՝ կառավարության ղեկավարի հետ տարաձայնությունների պատճառով:
ԱՄՆ-ի ավելի քան 50 կոնգրեսականներից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին և Գաս Բիլիրակիսին՝ ԱՄՆ Պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից պահանջելով արգելափակելու չորրորդ սերնդի F-16 կործանիչների և արդիականացման սարքավորումների վաճառքը Թուրքիային: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Մակրոնն իր խոսքում նշել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկումների կարևորությունը: «Մենք լավ քննարկումներ և ձեռքբերումներ ենք ունեցել, և կարևոր է դրանց հետևելը»,- շեշտել է ֆրանսիացի առաջնորդը:
Իտալիայի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Լուիջի դի Մայոն եւ Ժան Իվ լե Դրիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են «ռուս-ուկրաինական սահմանին եւ Ուկրաինայի արեւելքում իրադրության վերջին զարգացումները»: