Բաժիններ՝

Իսրայելը եւ Լիբանանը համաձայնության են հասել ծովային սահմանների սահմանազատման շուրջ

Իսրայելը Լիբանանի հետ պատմական համաձայնության է հասել ծովային սահմանների սահմանազատման շուրջ: Այդ մասին հայտարարել է հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդը:

Առաջիկայում համաձայնագիրը կներկայացվի կառավարության հաստատմանը: «Սա պատմական ձեռքբերում է, կամրապնդի Իսրայելի անվտանգությունը, միլիարդներ կբերի Իսրայելի տնտեսությանը եւ կայունություն կապահովի հյուսիսային սահմանին»,-ասվում է Լապիդի հայտարարության մեջ, որը տարածվել է նրա դիվանատան կողմից:

Նշվում է, որ արդեն վաղը համաձայնագրի նախագիծը, որը «լիովին համապատասխանում է անվտանգության եւ տնտեսության բնագավառում իսրայելական սկզբունքներին, կներկայացվի անվտանգության հարցերի կաբինետի քննարկմանը, որից հետո կուղարկեն կառավարություն՝ արտահերթ նիստում հավանություն տալու համար: Վարչապետի գրասենյակը նշում է, որ Լիբանանի ներկայացուցիչների եւ հրեական պետության Անվտանգության խորհրդի նախագահ Էյալ Խուլատայի գլխավորությամբ իսրայելական բանակցային խմբի հետ ինտենսիվ բանակցությունները՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խորհրդական Ամոս Հոխշթեյնի ղեկավարությամբ, տեղի են ունեցել վերջին օրերին, ներառյալ տոնական (Իսրայելում նշվել է Սուկոտը):

Հոկտեմբերի 11-ի առավոտյան Խուլատան հայտարարել է, որ Իսրայելը գոհ է Լիբանանի հետ ծովային սահմանների սահմանազատման շուրջ համաձայնագրի նախագծից, որում ներառված են հրեական պետության բոլոր պահանջները, կողմերը գտնվում են փաստաթղթի ստորագրման ճանապարհին: Այն մասին, որ Լիբանանը գոհ է Իսրայելի հետ սահմանների սահմանազատման շուրջ համաձայնագրի նախագծից, որում հաշվի են առնվել Բեյրութի բոլոր պահանջները, հայտարարել է նախագահ Միշել Աունի դիվանատունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս