Տաջիկստան է ժամանել Ղրղզստանի պատվիրակությունը սահմանի շուրջ բանակցությունների համար
Սահմանագծման եւ սահմանազատման հարցով տաջիկա-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար հոկտեմբերի 11-ին Ղրղզստանից պատվիրակություն Է ժամանել Դուշանբե: Այդ մասին հաղորդել են Տաջիկստանի Սոգդիի մարզի խուկումատի (վարչակազմ) մամուլի կենտրոնում:
«Բանակցությունների թեման, որոնք տեւելու են չորս օր, կդառնա ընդհանուր պետական սահմանի նշումը (սահմանազատումը)»,-հայտնել են մամուլի ծառայությունում:
Երկու պետությունների միջեւ չորոշված տարածքները պարբերաբար դառնում են հակամարտության գոտի: Վերջին անգամ իրադրությունը տաջիկա-ղրղզական սահմանին սրվել է սեպտեմբերի 14-16-ին: Ղրղզական կողմը հաղորդել է մարտական բախումների հետեւանքով 63 զոհված եւ 198 տուժած իր քաղաքացիների մասին: Տաջիկստանը հայտարարել է 41 զոհվածի եւ 30 տուժածի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: