
Անօրեն ներգաղթյալների ժամանումները Եվրամիություն աճել է 70%-ով

ԵՄ սահմանային Frontex գործակալությունը հայտնում է, որ տարեսկզբից անօրեն ներգաղթյալների ժամանումները Եվրամիություն կազմել են 228,240 հոգի, ինչը ամենաբարձր թիվն է 2016 թվականից ի վեր և 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70%-ով։
Առավել ակտիվ երթուղիներն են Արևմտյան Բալկանները և Կենտրոնական Միջերկրական ծովը: Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Եվրամիություն ժամանած 228,240 միգրանտներից ավելի քան 71,000-ը, կամ ընդհանուր միգրանտների 31,25%-ը, ժամանել են Իտալիա։
Հրապարակման պատրաստեց «Փակագիծ» տելեգրամային ալիքը