Մաքսիմ Գալկինը բախվեց հասարակական կոշտ արձագանքին այն բանի հետ, որ հուզականորեն արձագանքեց Ուկրաինայում հատուկ գործողություն սկսելու ռուսական իշխանությունների որոշմանը։ Շոումենի կողմից իր անձնական միկրոբլոգում տեղադրած սև քառակուսին կարող է լավագույնս չազդել նրա երբեմնի փայլուն կարիերայի վրա, գրում է «Экспресс газета»-ն՝ հավելելով, որ հեռուստահաղորդավարը լքել է երկիրը կնոջ եւ երեխաների հետ։
Ադրբեջանի և Իրանի կառավարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, այսպես կոչված` «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Իրանի տարածքով հաղորդակցության նոր կապեր ստեղծելու մասին:
Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հանդիպում անցկացնել:
Բրիտանացի երաժիշտ, «Pink Floyd» նախկին անդամներից մեկը՝ Դեվիդ Գիլմուրը, ասել է, որ խմբի ստեղծագործությունները և 1987-ից ի վեր իր մենահամերգները կհեռացվեն Ռուսաստանի և Բելառուսի թվային հարթակներից։
Sony Pictures Entertainment ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական կողմի գործողությունների պատճառով որոշում է կայացրել դադարեցնել գործունեությունը Ռուսաստանում:
Թուրքմենստանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկության գործընթացն ավարտված է, երկրում փակվել են ընտրատեղամասերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Տիմոշենկոն հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևի իր աշխատավայրում է:
«Ուկրաինայի պատերազմի պայմաններում ինչպե՞ս է աշխատելու Ղարաբաղյան հակամարտության դիվանագիտությունը, բարդ է պատկերացնել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ-ին դիմելու հայկական կողմի նախաձեռնությանն ու Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած նախապայմաններին՝ 5 կետերին։
Հեռախոսազրույցի բովանդակության մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրը երկրի հարավ-արևմտյան Մուասսակ կոմունա այցի ընթացքում հարձակման է ենթարկվել:
Հիմա ժամանակը պահանջում է բոլորիցս՝ արդյունավետ լինել առօրյա գործերում: Կատարեք ձեր աշխատանքը հարյուր տոկոսով, օգնեք ձեր գործընկերներին, հոգ տարեք ձեր սիրելիների մասին։
Մարիուպոլը շարունակում է մնալ ռազմական գործողությունների էպիկենտրոնը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ դեսպանությանը նոտա է հանձնել Meta ընկերության դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ:
Ռուսաստանը չպետք է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատժամիջոցներին արձագանքի հայելային կերպով: Մոսկվան սառնասրտություն կցուցաբերի՝ ԱՄՆ-ի դեմ պատասխան միջոցներ մշակելիս:
Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Ուկրաինային Արևմուտքի կողմից զենքի տրամադրումը բարդացնում է իրավիճակը, քանի որ այդ զենքերը տեղափոխող խմբերը դառնում են ՌԴ զինված ուժերի համար օրինական թիրախ: Այս մասին նա խոսել է ռուսական Առաջին ալիքի հետ զրույցում:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Թուրքիայի գործընկերոջ հետ հեռախոսազրույցում քննարկել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Բելառուսը պատրաստ է մասնակցել Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, եթե դրա կարիքը լինի։
Բելառուսը վեց ամսով երկարացրել է երկրից հացահատիկի հիմնական տեսակների արտահանման արգելքը, սահմանափակումները վերաբերում են նաև ԵԱՏՄ երկրներին, գրում է ՏԱՍՍ-ը։
Ադրբեջանը Հայաստանին հարաբերությունների կարգավորման նոր առաջարկներ է հղել և սպասում է նրա պատասխանին․ այս մասին, ըստ «Սիվիլնեթի»՝ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը «Անադոլու» գործակալության հետ զրույցում։
«Ռոսկոսմոս»-ը դիմել է Միջազգային տիեզերակայանի գործընկերներին՝ պահանջելով վերացնել իր ձեռնարկությունների նկատմամբ հայտարարված պատժամիջոցները:
Ամերիկյան և իրաքյան հատուկ ծառայությունները կարծում են, որ ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր ղեկավար է դարձել Աբու ալ-Հասան ալ-Հաշիմի ալ-Քուրեյշին: Նա 2019 թվականին խմբավորման ոչնչացված ղեկավարի՝ Աբու Բաքր ալ-Բաղդադիի եղբայրն է:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Թերեզա Ռիբեյրոյի գլխավորած պատվիրակությանը:
Ամերիկյան «Ինստագրամ» սոցիալական ցանցի ղեկավար Ադամ Մոսերին հաստատել է, որ սոցցանցը Ռուսաստանում մարտի 14-ից արգելափակվելու է:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մարտի 11-ի առավոտվա դրությամբ կազմել է 453 միլիոն 464 հազար 764: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ հաջորդ տարում կթողնի Չինաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը։
«Ադրբեջանը Երասխում, Արցախում ռազմական սադրանքների է դիմում մարտավարական կարևորագույն բարձունքներ զբաղեցնելու և Արցախի վերջնական հայաթափման նպատակով։ Այդ նպատակին է ծառայում նաև Հայաստանից դեպի Արցախ գազ ապահովող գազատարի պայթեցումն ու բարձրախոսով Արցախի հայկական գյուղերի բնակիչների ահաբեկումը»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, միջազգայնագետ Արթուր Խաչիկյանն է:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հրամանագրով արգելել է Ռուսաստանին վաճառել կամ մատակարարել դոլարային թղթադրամներ։ Այս մասին նշված է Սպիտակ տան կողմից հրապարակված փաստաթղթում: