
Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը մեկնարկել է․ առանձին հանդիպում են արտգործնախարարները․ Պեսկով

Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը մեկնարկել է։ Առանձին հանդիպում են արտգործնախարարները: ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Գագաթնաժողովը տեղի է ունենում Սոչիի «Ռուս» առողջարանում, որտեղ, ինչպես և Բոչարով Ռուչեյ նստավայրում, Պուտինն ավանդաբար ընդունում է օտարերկրյա հյուրերին։
Հիշեցնենք, որ այսօր Սոչիում կայացել են Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումները։