«Ակնհայտ է, որ որոշակի ընդհատակյա պայմանավորվածություն կամ համատեղ ընկալում կա կողմերի միջև ներկայիս իրավիճակի վերաբերյալ, հենց այդ պատճառով շփման գծում իրավիճակը համեմատաբար խաղաղ է»:
«Այս պաշտոնը չպետք է կռվախնձոր դառնա, հատկապես, երբ Հայաստանի թեկնածուն արդեն պաշտոնավարել է մի որոշ ժամանակ, և մյուս երկրները համաձայն չեն, որպեսզի երկրորդ թեկնածուն նշանակվի»,- ասում է Մալաշենկոն:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ վարչապետ Էդուար Ֆիլիպի քաղաքականության հավանության վարկանիշները 23 տոկոս եւ 26 տոկոս ռեկորդային ցածր ցուցանիշներ է արձանագրել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Չինաստանի հետ առևտրային բանակցություններ սկսելու մասին:
ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 6-ին, չեղյալ է հայտարարվել՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Ֆրանսիայում չորս մարդ է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիաների ընթացքում:
Ֆրանսիայի իշխանությունները պաշտոնապես բենզինի եւ դիզվառելիքի գների աճի մորատորիում են սահմանում վեց ամսով:
Ավստրիան նշում է, որ 2019 թվականին իր գերակա խնդիրը կլինի լարվածության թուլացման անհրաժեշտությունը Ռուսաստանի հետ Եվրամիության հարաբերություններում, որովհետեւ Եվրոպայում երկարաժամկետ խաղաղությունը հնարավոր է սոսկ Մոսկվայի հետ համագործակցությամբ:
Ավելի քան 160 լցակայաններ են փակված՝ «դեղին բաճկոնավորների» շարժման բողոքի ակցիաների հետեւանքով վառելիքի մատակարարումների բացակայության պատճառով:
Իսրայելում դեկտեմբերի 4-ին կանանց համընդհանուր գործադուլ է հայտարարված կանանց նկատմամբ բռնության դեմ:
Մեծ Բրիտանիան կարող է միակողմանի կարգով հետ կանչել Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու ծանուցումը, քանի դեռ կողմերը պաշտոնապես «ապահարզանի» համաձայնագիր չեն կնքել:
Եվրոյի գոտու 19 երկրների ֆինանսների նախարարները համաձայնության են հասել եվրոգոտու բարենորոգման շուրջը:
Սիցիլիայի Մաֆիայի դեմ պայքարի վարչությունը դեկտեմբերի 4-ի առավոտյան իրականացրել է ընդգրկուն հատուկ գործողություն, որի ընթացքում ձերբակալվել են «Կոզա նոստրայի» 46 անդամներ, այդ թվում՝ գանգստերական սինդիկատի ենթադրյալ պարագլուխը՝ Սետիմինո Մինեոն:
Իրանն ԱՄՆ-ին նախազգուշացրել է Պարսից ծոցից նավթի արտահանման հնարավոր դադարեցման մասին, եթե Թեհրանը զրկվի իր ածխաջրածիններն արտաքին շուկաներին մատակարարելու հնարավորությունից:
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին երկյուղ է հայտնել, որ միջազգային անվտանգության համար կարեւոր փաստաթղթերի վիճարկման պատճառով աշխարհում իրավունքի գերակայության փոխարեն կարող է գերիշխող դառնալ ջունգլիների օրենքը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ նրա տիկին Մելանյան դեկտեմբերի 3-ի երեկոյան Վաշինգտոնում այցելել են Կապիտոլիումի շենք՝ հարգելու նոյեմբերի 30-ին կյանքի 95-րդ տարում վախճանված նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագի հիշատակը։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավախումբը՝ John C. Stennis ատոմային ավիակրի գլխավորությամբ, առաջիկա օրերին կմտնի Պարսից ծոց՝ ցուցադրելու իր ուժը Իրանին:
Ձմռան համար անսովոր բարձր ջերմաստիճան է հաստատվել Ճապոնիայի մեծ մասում:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոն Բրյուսելում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է Թել Ավիվին աջակցելու մասին եւ հավաստել ինքնապաշտպանության՝ երկրի բացարձակ իրավունքը։
Մեքսիկայում Cessna մակնիշի ոչ մեծ ինքնաթիռը դեկտեմբերի 3-ին բնակելի շենքի մեջ է մխրճվել Սինալոա նահանգի Կուլիական քաղաքում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ փակ կոնսուլտացիաներ կանցկացնի Իրանի հրթիռային փորձարկումների շուրջ:
Վաշինգտոնում Կապիտոլիումի բլրին տեղի է ունենում ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշի հետ հրաժեշտի արարողությունը, որը նոյեմբերի 30-ին մահացավ կյանքի 95-րդ տարում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղեկացնելով իր ու Պուտինի հեռախոսազրույցի մասին՝ ՀԱՊԿ քարտուղարի ընտրության առնչությամբ, Փաշինյանն ասել է՝ պայմանավորվել են, որ մինչեւ 2019թ․ նիստ չի կայանա, հարցը կլուծվի աշխատանքային կարգով։
«Ներքաղաքական փոփոխությունները, այդ թվում՝ հեղափոխական տրամադրությունները, շարունակվում են, ինչը նշանակում է` չի կարելի բացառել, որ Հայաստանի նոր թեկնածուն ևս ենթարկվի քրեական հետապնդման: Եվ ասեմ, որ ՀԱՊԿ անդամ երկրները ելնում են նաև այս մտահոգությունից՝ կարծելով, որ այս փուլում ՀՀ-ի համար միջազգային կազմակերպությունում նման պատասխանատու պաշտոնը կարող է հավելյալ բեռ դառնալ»:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 40 անդամ այս շաբաթ կժամանեն Երևան՝ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով:
«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի բացառում նախագահական մոդելին վերադարձը։ Իմ որոշ ընկերներ Երևանից հիասթափության տարրերով ինձ անձնական հաղորդագրություններ էին գրում։ Միևնույն ժամանակ՝ քաղաքական գործիչներով հմայվելն անշնորհակալ գործ է»։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում շարունակվող բողոքի ակցիաների պատճառով կարող է չեղարկել այցը Սերբիա, որը պետք է տեղի ունենար դեկտեմբերի 5-6-ը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Արգենտինայում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ G20-ի գագթանաժողովի շրջանակներում իր ունեցած հանդիպումը դեկտեմբերի 3-ին բնութագրել է որպես երկկողմ հարաբերություններում կատարված մեծ թռիչք:
ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ քաղաքական երկխոսությունն անհրաժեշտ է, նույնիսկ եթե կողմերի հարաբերությունները չբարելավվեն տեսանելի ապագայում:
«Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Մասիսում նախընտրական հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հետ հեռախոսազրույցում առաջարկել է՝ դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված ՀԱՊԿ գագաթաժողովը հետաձգեն, քանի որ կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի շուրջ կոնսենսուս չկա, և նիստը կհրավիրվի այն ժամանակ, երբ աշխատանքային կարգով խնդիրը կլուծվի։