ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է Մասնավոր հանրային վայրերում զենք կրելը սահմանափակող Հավայի նահանգի օրենքը

ԱՄՆ Գերագույն դատարանը հինգշաբթի հակասահմանադրական է ճանաչել Հավայի նահանգի օրենքը, որն արգելում էր զենք կրել հանրության համար բաց մասնավոր տարածքներում, եթե սեփականատերը ուղղակիորեն չէր թույլատրել դրա կրումը, հաղորդում է CNN հեռուստաալիքը։

Որոշման մեջ նշվում է, որ օրենքն ընդունվել էր Գերագույն դատարանի 2022 թվականի որոշումից հետո, որը զգալիորեն ընդլայնել էր զենք կրելու իրավունքները, և այն հակասում է ԱՄՆ Սահմանադրությանը։

«Այս ռեժիմը սահմանափակում է այն, ինչը պաշտպանում է Երկրորդ փոփոխությունը՝ ամենօրյա կյանքում ինքնապաշտպանության համար զենք կրելու ամերիկացիների իրավունքը։ Մենք վճռում ենք, որ օրենքը հակասահմանադրական է»,- հայտարարել է դատավոր Սեմյուել Ալիտոն։

Նոր որոշումը լուրջ հարված դարձավ զենքի նկատմամբ վերահսկողության խստացման կողմնակիցների համար, որոնք 2022 թվականի դատական վճռից հետո փորձում էին նոր իրավական ուղիներ գտնել՝ սահմանափակելու դրա առկայությունը խանութներում և այլ հանրային վայրերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930