Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ. ՆԳՆ

ՆԳ նախարարության նախաձեռնությամբ 2024 թվականի մայիսի 1-ից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգը։

Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է roadpolice.am կայքում ակտիվացնել էլեկտրոնային ծանուցումը, ինչից հետո վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը կուղարկվի էլեկտրոնային փոստին՝ արդեն 20 տոկոս նվազեցված տուգանքով։ Հիշեցնենք՝ համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։
Գործարկման պահից՝ 2024 թվականի մայիսի 1-ից 2026 թվականի հունիսի 23-ը համակարգում գրանցվել և 20 տոկոս զեղչից օգտվելու հնարավորություն է ստացել 150 849 անձ։

Մեկ այլ իրավակարգավորմամբ՝ 2024 թվականի ապրիլի 1-ից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը 15 օրվա ընթացքում վճարելու դեպքում քաղաքացին օգտվում է լրացուցիչ 30 տոկոս նվազ վճարման հնարավորությունից։

2024 թվականի ապրիլի 1-ից 2026 թվականի հունիսի 23-ը 30 տոկոս նվազ վճարման հնարավորություն է ստացել 638 815 անձ։

Հարգելի՛ քաղաքացիներ, roadpolice.am համակարգում ակտիվացրե՛ք էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցման համակարգը և վճարեք ավելի նվազ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930