ԱՄՆ դեսպանության հայտարարությունը՝ Գրին քարտերի մասին

ԱՄՆ դեսպանության հյուպատոսական գրասենյակն ամեն օր եռանդուն աշխատում է բազմազանության խաղարկային վիզաների (գրին քարտ) տրամադրման ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքով առաջացած ձգձգումները կանխելու համար Հյուպատոսական գրասենյակը ներկայումս առաջնահերթության կարգով ընթացք է տալիս խաղարկային վիզաների ծրագրով տրամադրվող ներգաղթային վիզաների գործերին՝ եռակի ավելացնելով օրական դիտարկվող գործերի քանակը։

Առավելագույն թվով գործերի ընթացք տալու նպատակով աշխատանքն այս ծավալով կշարունակվի»,- նշված է հաղորդագրությունում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930