«Էրդողանն oգտագործել է իր վերջին հաղթաթուղթը». Հույն վերլուծաբան

Հույն ակադեմիկոս և վերլուծաբան Կոնստանտինոս Ֆիլիսը հունական «Ekathimerini» թերթում հրապարակած իր հոդվածում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին, հատկապես գալիք ընտրություններին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա գրել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից առաջ «oգտագործել է իր վերջին հաղթաթուղթը»։

Նշելով, որ Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժները «Էրդողանին անհանգստացնելու աստիճան փոխեցին Թուրքիայի քաղաքական պատկերը»՝ Կոնստանտինոս Ֆիլիսը գրել է, որ Էրդողանը ներկայացնում է ինքն իրեն որպես «կայուն և պատասխանատու տարբերակ» Թուրքիայում և աշխարհում՝ ի հակադրություն ընդդիմադիր «Ազգ» դաշինքի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի։

Կոնստանտինոս Ֆիլիսը, հիշեցնելով, որ Քեմալ Քըլըչդարօղլուն ներկայացնում է տարբեր կուսակցությունների դաշինք, և ընդգծելով, որ դաշինքում ճեղքեր կային մինչև նրա թեկնածության առաջադրումը, նշում է, որ նոր կառավարությունը հավանաբար խորհրդարանում չի ունենա բավարար մեծամասնություն՝ Սահմանադրությունը փոփոխելու համար։

Ֆիլիսը, անդրադառնալով ԱՄՆ-ի նկատմամբ Էրդողանի վարած քաղաքականությանը, պաշտպանության, ավտոմոբիլային արդյունաբերության և էներգետիկայի ոլորտում նրա ունեցած նախագծերին ու նպատակներին, գրում է, որ հինգ չափանիշներ կան, որոնք կարևոր դեր կխաղան ընտրություններում, դրանք են՝

1. «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) դաշինքը «Ազատ գործ» կուսակցության (Hüda-Par) և «Նոր բարօրություն» կուսակցության (Yeniden Refah Partisi) հետ,

2. Էրդողանի և Դևլեթ Բահչելիի, ի տարբերություն ընդդիմության, միասնական ցուցակով հանդես չգալը,

3. քուրդ ընտրողները,

4. Մուհարեմ Ինջեի նախագահի թեկնածություն դնելը,

5. երիտասարդ ընտրողները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930