
Գերմանիայում օդանավակայանի աշխատակիցների գործադուլի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Դյուսելդորֆի, Համբուրգի և Քյոլն-Բոննի օդանավակայաններում աշխատակիցների գործադուլի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել:
Գործադուլի մասին ավելի վաղ հայտարարել էր «Վերդի» արհմիությունը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, օդանավակայանների աշխատակիցները գործադուլի միջոցով պահանջում են ավելի բարձր նպաստներ արտաժամյա աշխատանքի և անկանոն ժամերի համար։
Համբուրգի օդանավակայանի տվյալների համաձայն, որոնք հրապարակվել են օդային նավահանգստի կայքում, գործադուլի երկու օրերին՝ հինգշաբթի և ուրբաթ, չեղարկվել են կանոնավոր բոլոր 308 չվերթները։ Այս չեղարկումները կանդրադառնան ընդհանուր առմամբ 80,000 ուղևորի վրա:
Դյուսելդորֆի և Քյոլն-Բոննի օդանավակայանների մամուլի ծառայության հաղորդմամբ՝ գործադուլը կհանգեցնի զգալի խափանումների, սակայն չեղարկված չվերթների ճշգրիտ թիվը հայտնի չէ։