Կրեմլում անհրաժեշտություն են համարում ԼՂ հարցով եռակողմ պայմանավորվածությունների կատարումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունները միակ իրական հիմքն են իրավիճակի կարգավորման համար։ Պեսկովն ընդգծել է, որ դրանց իրականացումն անհրաժեշտություն է։

Պեսկովն այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում։ «Մենք պատրաստ ենք ողջունել կողմերի ցանկացած քայլը, որը կնպաստի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցում առաջ շարժվելուն»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ եռակողմ պայմանավորվածությունները միակ իրական և իրատեսական հիմքն են կարգավորման համար։ Նա հայտարարել է, որ պայմանավորվածությունների բոլոր դրույթների կատարումը համարում են անհրաժեշտություն և դրանց այլընտրանք չկա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930