Բաժիններ՝

Հնդկաստանում հազվագյուտ մատրյոշկա-ալմաստ են հայտնաբերել

Հնդկական VD Global ընկերությունը, որն զբաղվում է ալմաստների արդյունահանմամբ և վերամշակմամբ, Հուջարաթի նահանգում հայտնաբերել է, այսպես կոչված, մատրյոշկա-ալմաստ, որն իրենից ներկայացնում է ալմաստ, որի ներսում ազատ շարժվում է ևս մեկ ալմաստ։

«VD Global ընկերությունը հնդկական Հուջարաթի նահանգի Սուրաթ քաղաքում հայտնաբերել է «ալմաստ`ալմաստի ներսում»` «ամենահազվագյուտը բոլոր գտածոներից», – մեջբերում է գործակալությունը հնդկական Wion հեռուստաալիքի հաղորդագրությունից:

Ինչպես նշում է Wion-ը, այն գտել են 2022 թ. հոկտեմբերին։ «Տրոփող սիրտ» անվանումը ստացած ալմաստի քաշը կազմում է 0,329 կարատ (0,0658 գրամ)։ Այս գտածոն համարվում է ամենահազվագյուտներից մեկը: Ըստ հեռուստաալիքի՝ նման մի գտածո էլ Ռուսաստանում մի քանի տարի առաջ հայտնաբերված «Մատրյոշկա» ալմաստն է:

2019 թ.-ին «Ալռոսա» ալմաստ արդյունահանող ընկերությունը Նյուրբայի հանքահարստացուցիչ կոմբինատում արտասովոր ալմաստ էր արդյունահանել, որի ներսում ազատորեն շարժվում է ևս մեկ ալմաստ: Իր առանձնահատկության շնորհիվ քարը հիշեցնում է ավանդական ռուսական մատրյոշկա։ Գտածոն ուսումնասիրող մասնագետների խոսքով՝ սա ալմաստի համաշխարհային արդյունահանման պատմության մեջ առաջին նման գտածոն էր դարձել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930