
Ամերիկյան պարբերականի հրապարակումը ցնցել է Թուրքիան

ԱՄՆ պետական լրատվական «Vice News»-ի կայքում Թուրքիայի քաղաքացիություն ունեցող հանցագործների մասին հրապարակում է տեղ գտել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես, ամերիկյան պարբերականի «Գանգստերները կալանավորվելուց խուսափելու համար նոր ճանապարհ են գտել՝ դառնալ թուրք» վերնագրով հրապարակման մեջ նշվում է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառությմաբ զբաղվող բազմաթիվ անձինք, ունենալով Թուրքիայի քաղաքացիություն, խուսափել են կալանավորվելուց:
Այս ամենին ի ապացույց պարբերականը որպես օրինակ ներկայացրել է 2022-ին Մարմարիսում ձերբակալված Ռավա Մայիդին, ով հանդիսանալով Թուրքիայի քաղաքացի, որոնվում էր Շվեդիայում թմրամիջոցների հետ կապված հանցագործության համար և չնայած Ինտերպոլի ձերբակալման հրամանի՝ Թուրքիան այդպես էլ հանցագործին չէր փոխանցել կառույցին:
Թուրքական աղբյուրը «Vice News»-ի հրապարակումը որակել է որպես «Թուրքիան ցնցած» նորություն: