Արտահանձնման օրինագծի հակառակորդները Հոնկոնգում խախտել են մետրոյի կայարանների աշխատանքն՝ արգելափակելով գնացքների մեկնումը լարված ժամին:
Հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն եւ նրա դեմոկրատ պաշտոնակից Քրիս վան Հոլենն առաջարկում են ԱՄՆ-ի ռազմական բյուջեում ամրագրել «ընտրություններին միջամտելու» համար ընդլայնված պատժամիջոցների հնարավորություն Ռուսաստանի էներգետիկական, բանկային եւ պաշտպանական հատվածի դեմ, բայց սոսկ այն դեպքում, եթե ապագայում պարզվի նման միջամտության առկայությունը:
Ուկրաինայի աշխատունակ բնակչության շուրջ 18 տոկոսը վաստակի է մեկնել արտասահման:
Ֆրանսիայի Ռեյունիոն կղզում հուլիսի 29-ին սեյսմիկ ակտիվության փուլ է մտել Պիտոն դը լա Ֆուռնեզ հրաբուխը:
Վրաստանի հետ ավիահաղորդակցության ժամանակավոր չեղարկման մասին ՌԴ որոշման պատճառով վրացական Georgian Airways ավիաընկերությունը զգալի վնասներ է կրում:
Մեծ Բրիտանիան պատրաստվում է առանց գործարքի Եվրամիությունից (ԵՄ) դուրս գալուն, ինչը նախատեսում է վերադարձ Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առեւտրական նորմաներին:
Իտալիայի առափնյա պահպանության ծառայության Gregoretti նավը կանգնած է Աուգուստա նավահանգստի (Սիցիլիա կղզի) առաջ՝ սպասելով 131 միգրանտերի ափ իջեցնելու թույլտվության:
ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի օդուժը հարված է հասցրել Սիրիայի Դեյր Զորի նահանգի Էզ Զեր բնակավայրին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 28-ին հայտնել է, որ Տեխասի նահանգից կոնգրեսական Ջոն Ռեդքլիֆի թեկնածությունը կառաջադրի ԱՄՆ-ի Ազգային հետախուզության պնօրենի պաշտոնում՝ Դենիել Քոութսի փոխարեն, որն այդ պաշտոնից կհեռանա օգոստոսի 15-ին:
Չինաստանի հարավի Գույչժոուի նահանգում երկու սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 38-ի, եւս 13-ը համարվում է անհայտ կորած:
Երեք մարդ է զոհվել հուլիսի 28-ին Գիլրոյ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) գաստրոնմիական փառատոնի ժամանակ, կասկածյալը ոչնչացած է:
Amtrak ընկերության մարդատար գնացքը հուլիսի 28-ին մխրճվել է ռելսերին կանգնած ավտոմոբիլը Չիկագո քաղաքից (Իլինոյսի նահանգ) դեպի հարավ:
Հրաձգություն է տեղի ունեցել Կալիֆոռնիայի նահանգում Gilroy Garlic Festival գաստրոնոմիական փառատոնի ժամանակ:
Green Trend քաղաքական շարժման, որը գլխավորում է փոխնախագահի թեկնածու Ամրուլլա Սալեհը, գրասենյակի վրա հարձակման զոհերի թիվը հասել է 20-ի, եւս 50-ը տուժել է:
«Հնգյակ»-ի (Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) և Իրանի ներկայացուցիչները Վիեննայում անցկացնում են Թեհրանի հետ միջուկային գործարքի ճգնաժամի շուրջ կարգավորման հանդիպումը:
Չինաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների պատվիրակությունները հուլիսի 30-31-ը Շանհայում իրավահավասար հիման վրա կանցկացնեն առեւտրա-տնտեսական բանակցությունների 12-րդ փուլը:
«Ռազմական գործարքների արդյունքում ստացված սպառազինության կիրառումը վերահսկելը բարդ է գործարքի կայացումից հետո, ուստի պետք է դրանից առաջ հաշվի առնվեն բոլոր ռիսկերը, հաշվի առնվեն հակամարտության առկայությունը և դրանում համանախագահությունը»։
Իսպանիայի կազմից Կատալոնիայի դուրս գալու հակառակորդների թիվը գերազանցել է տարածաշրջանի անկախության կողմնակիցների թվին:
Բանգլադեշում ուժեղ հեղեղումների պատճառով, որոնք երկրում սկսվել են հուլիսի 10-ից, մահացել է առնվազն 114 մարդ:
Պետությունների ու կառավարությունների ղեկավարները, պաշտոնական օտարերկրյա պատվիրակությունները հուլիսի 27-ին մասնակցել են 93 տարեկանում կյանքից հեռացած Թունիսի նախագահ Ալ Բաջի Կաիդ ալ Սիբսիի հրաժեշտի արարողությանը, որը տեղի է ունեցել նախագահական պալատում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավար Անդրեյ Բոգդանին պաշտոնազրկելու պահանջով խնդրագիրը պետության ղեկավարի կայքում հավաքել է անհրաժեշտ 25 հազար ստորագրությունները:
Աֆղանստանի արևելքում գտնվող Ղազնի քաղաքում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով մահացել է առնվազն չորս մարդ, ևս 20-ը ստացել են վնասվածքներ:
Ֆիլիպինների հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մահացել է առնվազն 5 մարդ, 12-ը ստացել են վնասվածքներ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի միջոցով դիմել է Օդեսայի բնակիչներին, որպեսզի օգնեն իրեն 5 թեկնածուների շարքից ընտրել Օդեսայի ղեկավարին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների ղեկավարությունը պատժամիջոցների ցուցակում ընդգրկել է Կուբայի ևս 4 կազմակերպություն, որոնք, Վաշինգտոնի պնդմամբ, պատկանում են Կուբայի զինված ուժերին և շահույթ են բերում վերջինիս:
«Անիրատեսական նախաձեռնություն է, բայց քննարկումներ կարող են լինել այդ մասին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվող օրենսդրական նախաձեռնությանը, համաձայն որի՝ ՀՀ-ն ու ԱՄՆ-ը ռազմավարական դաշնակիցներ կարող են լինել։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է ընդհատել հանգիստը Ֆորտ Բրեգանսոն նստավայրում, որպեսզի մասնակցի Թունիսի Հանրապետության նախագահ Բեժի Քաիդ աս Սեբսիի հուղարկավորությանը, որը պլանավորված է հուլիսի 27-ին:
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը դիտավորյալ է բախման գնում Եվրամիության եւ Իռլանիդայի հետ Brexit-ի շուրջը, այդ մոտեցումը բնավ չի օգնում գործին:
Օդերեւութաբանական վտանգի ամենաբարձր (կարմիր) մակարդակը, որը հուլիսի 25-ին Ֆրանսիայի հյուսիսի 20 դեպարտամենտներում սահմանվել էր շոգի պատճառով, հուլիսի 26-ին չեղյալ է հայտարարվել, հաղորդել է Meteo France օդերեւութաբանական ծառայությունը։
ԱՄՆ արտաքին գործերի նախարար Մայք Պոմպեոն Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման վերաբերյալ հայտարարել է, որ այդ քայլը ԱՄՆ-ի համար անընդունելի է: