Կրասնոդարի երկրամասի Կրոպոտկին քաղաքից դպրոցականների թվաքանակը, որոնք թունավորման ախտանիշներով դիմել էին բժշկական օգնության, 57-ից ավելացել է մինչեւ 65:
Իսպանիայի պահպանողական ժողովրդական կուսակցության առաջնորդ Պաբլո Կասադոն հայտարարել է, որ երկիրն այլեւս չի կարող ապրել առանց կենսունակ կառավարություն ձեւավորելու, նա կոալիցիա կազմելու պատրաստակամություն է հայտնել եւ նույն բանն սպասում է Սոցիալիստական կուսակցությունից:
Աբխազիայի արտակարգ իրավիճակների նախարարությունն (ԱԻՆ) օգնության է դիմել ռուսաստանցի գործընկերներին հանրապետության դժվարամատչելի լեռնային մասում անտառային հրեդեհների մարման գործում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում:
Հոնկոնգի իրավապահ մարմինների աշխատակիցներն անցյալ շաբաթ ձերբակալել են փողոցային անկարգությունների 266 մասնակիցների:
«Մենք շարունակելու ենք պնդել, որպեսզի մաքսիմալ օպերատիվ, մաքսիմալ արագ կերպով սիրիական բանակը զբաղեցնի իր պետության ողջ տարածքը»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Հուշագրի տեքստը գրեթե համաձայնեցված է»,- այս մասին այսօր Երևանում ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում ասաց պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով բիոլոգիական անվտանգությանը վերաբերող հայ-ռուսական հուշագրի մշակման աշխատանքներին:
«Փորձում ենք այնպես անել, որ խնդիրները հաղթահարվեն»,- քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին, որոնք ունի Հայաստանի Հանրապետությունը:
Բրազիլիան կարող է մասնակցել ՕՊԷՔ+-ի երկրների՝ դեկտեմբերի 6-ին Վիեննայում կայանալիք նիստին, որտեղ կքննարկվեն 2020 թվականի մարտից հետո ընկած ժամանակամիջոցում դաշինքի հանույթի մակարդակը:
Հնդկաստանի զինված ուժերը 100 հազար զինծառայողներ են տեղաբաշխել Քաշմիրի հնդկական եւ պակիստանյան գոտիները բաժանող վերահսկողության գծի երկայանքով:
«Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատավորների նկատմամբ ճնշումներ են գործադրվում». РЕН ТВ-ի անդրադարձը
Հնդկաստանի արեւելյան մասում առնվազն տասը մարդ է զոհվել «Բուլբուլ» («Սոխակ») ցիկլոնի հետեւանքով, որը նոյեմբերի 10-ին մոլեգնում էր Ինդոստան թերակղզու հյուսիսարեւելյան ափին:
Հոնկոնգի ոստիկանությունը հաստատել է, որ բողոքողներին ցրելու գործողության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները հրաձգային զենք են կիրառել քաղաքի երեք շրջաններում, որի արդյունքում մեկ մարդ վերքեր է ստացել:
Հյուսիսկորեա-ամերիկյան երրորդ գագաթնաժողովը հնրավոր է սոսկ երկու երկրների միջեւ աշխատանքային մակարդակով երկոսության հաջող զարգացման դեպքում:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ուրանի հարստացման մասին Իրանի որոշումը շատ վատ քայլ է համարել երկու երկրների միջեւ հարաբերությունների համար:
Կուրսկի մարզի Պրիստեն ավանում նոյեմբերի 11-ի առավոտյան հրդեհ է բռնկվել մասնավոր տանը, որտեղ ապրում էր չորս երեխաներ ունեցող ընտանիք:
Միացյալ Նահանգները հետեւում են Բոլիվիայում իրադարձությունների զարգացմանը եւ երկրի նախագահ Էվո Մորալեսի պաշտոնաթողությանը՝ բոլոր կողմերին կոչ անելով ձեռնպահ մնալու բռնությունից:
Ռեփեր Քայնե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2024 թվականին անցկացվող ԱՄՆ նախագահական ընտրություններում։ Այս մասին, news.ru-ի փոխանցմամբ՝ նա հայտարարել է Նյու-Յորքում անցկացվող Fast Company ամենամյա փառատոնի ժամանակ։
Թուրքիան 2016թ. հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձից ի վեր իր կողմից հետախուզվող 1000-ից ավել մարդու վերաբերյալ ծանուցում է ուղարկել Գերմանիայի Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության (Interpol) գրասենյակին:
Ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ Իրանում նոյեմբերի 10-ին սկսվել է Բուշերի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շինարարությունը։
Ալեքսանդր Սկակովի խոսքով՝ վերջին հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարը ճիշտ է բնորոշել ՀՀ-ՌԴ հարաբերությունները․ արդեն երկար ժամանակ է, թե՛ ռուսական քաղաքական, թե՛ փորձագիտական շրջանակները պնդում են, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն խորը պատմաքաղաքական հիմքեր, և ներկայիս քաղաքական տարընթերցումները չեն կարող ավելի ազդեցիկ լինել, քան մեր հարաբերությունները։
ԱՄՆ Նյու Յորք քաղաքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը Դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես գրանցվել է որպես Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու:
«Նկատելի է վիզային ազատականացման երկխոսության մեկնարկի ցանկություն, որը ևս խնդրահարույց թեմա է ԵՄ-ի համար՝ հաշվի առնելով ԵՄ-ի ներսում առկա միգրացիոն խնդիրները, առանձին երկրների դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ, հաշվի առնելով Հայաստանից նախկին հոսքերը: Դեռ վաղ է ասել, թե երբ երկխոսությունը կմեկնարկի, քանի որ որոշակի աշխատանք պետք է իրականացվի այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Անհայտ անձինք Մեքսիկայի հարավում հարձակում են գործել ոստիկանության աշխատակիցների խմբի վրա:
Գվատեմալայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Բեռլինում Կայացած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ուկրաինայի ապագային վերաբերող հարցին, հայտարարել է, թե Միացյալ Նահանգներն աշխատում է Ուկրաինայում խաղաղության հաստատման նախագծի վրա:
Ավստրալիայում անտառային հրդեհների պատճառով մահացել է երկու մարդ:
Ֆրանսիայի ոստիկանությունն անցյալ տարվա նոյեմբերին «դեղին բճկոնավորների» շարժումն սկսվելու պահից ձերբակալել է շարժման ավելի քան 10 հազար կողմնակիցների:
Մոլորակի միլիարդատերերի միագումար կարողությունը 2018 թվականին 8,5 տրլն դոլարով նվազել է հինգ տարի անշեղորեն աճելուց հետո:
Երեք պարաշյուտներից մեկը Starliner օդաչուավոր տիեզերանավի վթարային փրկության համակարգի փորձարկման ժամանակ չի բացվել մարդկային գործոնի պատճառով:
ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների հնարավոր սաստկացումը Չինաստանի տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ չեն դադարեցնի ՉԺՀ-ի հետազոտությունները կապի վեցերորդ սերնդի՝ 6G-ի բնագավառում: