Ռուսական «FUN&SUN»-ը կդադարեցնի թռիչքները դեպի Անթալիա
Թուրքական մամուլում շրջանառվում են ռուսական «FUN&SUN» տուրօպերատորի որոշման մասին լուրերը, որոնք հիմնականում որակվում են որպես «ասնպասելի» որոշում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ ռուսական տուրօպերատորը որոշում է կայացրել դադարեցնել չարտերային թիչքներ Ռուսաստանի հարաև-արևմուտքում գտնվող Չելյաբինսկ քաղաքից դեպի Թուրքիայի ծովափնյա քաղաք Անթալիա։
«TourdomRU»-ի տեղեկացմամբ՝ վերջին չարտերային թռիչքը նախատեսված է հուլիսի 18-ին:
Նշվում է, որ թռիչքների դադարեցման մասին որոշումը կայացվել է նախատեսվածից ավելի վաղ, քանի որ դրանք պլանավորված էին մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերը:
Թեմային անդրադարձել են նաև ոլորտի մի շարք մասնագետներ:
Մի մասի համոզմամբ՝ վերոհիշյալ տուրօեպարտորը նման որոշում է կայացրել, քանի որ կարողունակ չի եղել մրցել «Թուրքական ավիաուղիներ»-ի (THY) հետ:
Իսկ մյուս մասի համոզմամբ պատճառն այն է, որ ռուսական տուրօպերատորը չի կարողացել ամենօրյա չվերտներ իրականացնելու համար ուղևորների անհրաժեշտ քանակ ապահովել:
Նշենք, որ «FUN&SUN»-ը համագործակցում էր Անթալիայում տեղակայված «Corendon» ավիաընկերության հետ: Թիչքներն իրականացվում էին ընթացիկ տարվա մայիսի 23-ից ի վեր շաբաթական 2 թռիչք հաճախականությամբ՝ ամեն երեքշաբթի և ուրբաթ: