
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մասնակցությամբ կքննարկվի Անկարայի, Ստոկհոլմի և Հելսինկիի միջև երկխոսությունը

Հուլիսի 6-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից կնքված Եռակողմ հուշագրի կետերի իրականացման մշտական համատեղ մեխանիզմի հինգերորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Երեք երկրների պատվիրակությունները կմասնակցեն ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորած քննարկումներին։
Թուրքիան հանդիպմանը կներկայացնեն արտգործնախարար Հաքան Ֆիդանը, Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավար Իբրահիմ Կալընը, նախագահի գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայը և փոխարտգործնախարար Բուրաք Աքչափարը։
Նախատեսվում է քննարկել Եռակողմ հուշագրի դրույթների իրականացման ուղղությամբ Ֆինլանդիայի և Շվեդիայի կառավարությունների ձեռնարկած քայլերը, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում, և այդ ուղղությամբ առաջընթացը մշտական համատեղ մեխանիզմի վերջին նիստից հետո, որը տեղի է ունեցել ս.թ. հունիսի 14-ին Անկարայում:
2022 թվականի հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև ստորագրվել էր եռակողմ հուշագիր։
Օգոստոսի 26-ին Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում տեղի էր ունցել հուշագրով ստեղծված մշտական համատեղ մեխանիզմի առաջին հանդիպումը։