Իսրայելը հայտնել է Լիբանանին հարվածելու մասին՝ ի պատասխան Լիբանանի տարածքից արձակված հրթիռների
Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, որտեղից, ըստ ԻՊԲ-ի, հուլիսի 6-ին երկու հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին տեղեկանում ենք Jerusalem Post պարբերականից։
Ըստ պարբերականի լիբանանյան աղբյուրների՝ Լիբանանի հարավից դեպի Իսրայել է արձակվել 2 հրթիռ, որոնցից մեկն ընկել է Լիբանանի տարածքում, իսկ մյուսը՝ սահմանին գտնվող վիճելի տարածքում։
ԻՊԲ-ում հավելել են, որ իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել այն հատվածին, որտեղից արձակվել են հրթիռները։
Իր հերթին, Al Arabiya-ն հաղորդում է, որ Լիբանանի հարավում գտնվող վիճելի տարածում, որտեղ հանդիպում են Սիրիայի, Լիբանանի և Իսրայելի սահմանները, լսվել է երկու պայթյուն, սակայն դեռ լիովին պարզ չէ պայթյունների բնույթը և այն՝ արդյոք պայթյունների պատճառը Լիբանանից արձակված հրթիռներն են եղել։