Թուրքիայի և Դանիայի միջև անգլուխ արձանի շուրջ առկա լարվածությունն աճում է

Թուրքական մամուլում լայն տարածում է գտել Թուրքիայի և Դանիայի միջև շարունակվող լարվածությունը՝ կապված հռոմեական կայսր Սեպտիմիուս Սևերուսի բրոնզե արձանի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքիան նշում է, որ Անթալիայի թանգարաններից մեկում գտնվող Սևերուսի արձանի մարմնից պակասող մասը՝ գլուխը, ցուցադրվում է Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Գլիպտոտեկա»-ի (քանդակաքարերի) թանգարանում: Ուստի պահանջում է, որ Դանիան Սևերուսի արձանի գլուխը փոխանցի Թուրքիային: Մինչդեռ Դանիան առաջ է քաշում մասունքների անհամապատասխանելիություն մասին իր պդնումը:

«Գլիպտոտեկա»-ի կոլեկցիաների գծով տնօրեն Ռունե Ֆրեդերիքսենը ֆրանսիական «AFP» լրատվականին տված հարցազրույցում նշել է.

«Մենք համոզված չենք, որ այդ երկու բաները (նկատի է ունեցել արձանի գլուխն ու մարմինը) մեկ ամբողջություն են: Առկա փաստարկներն այդքան էլ համոզիչ չեն, մենք պետք է համեմատենք մարմնի և գլխի հատվածների կոտրվածքները»:

Իսկ թուրքական կողմի հավաստիացմամբ՝ արձանի մասունքների համապատասխանելիությունը վիճարկման ենթակա չէ, քանի որ այն արդեն ապացուցվել է թուրք հնագետ Ջալե Ինանի չափումների արդյունքում։

Բացի այդ Կոպենհագենում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչներից մեկը նշել է, որ բրոնզե արձանը հայտնաբերվել է այժմ Թուրքիայի Կաստամոնու նահանգում գտնվող Դիքմեն լեռան գագաթի այն հատվածից, որտեղ հելլենիստական ժամանակաշրջանում հիմնադրվել է հնագույն հռոմեական Բուբոն քաղաքը:

Թուրքիայի ներկայացուցիչը նաև տեղեկացրել է, որ խնդի շուրջ կողմերի միջև են բանակցություններ սկսվել:

«Գործընթացը սկսվել է: Մենք ներկայացրել ենք մեր պահանջը, բայց այս անգամ կվերցնենք»,- պնդել է թուրք դիվանագետը:

Նշենք, որ արձանի գլուխը արդեն 50 տարի է, ինչ գտնվում է Կոպենհագենի վերոհիշյալ թանգարանում։ Թուրքական կողմի պնդմամբ՝ արձանագլուխը հայտնաբերվել է 1960-ին հռեոմեական Բուբոն քաղաքում կատարված անօրինական պեղումների արդյունքում, ապա տեղափոխվել արտերկիր:

Տեսանյութեր

Լրահոս