Բաժիններ՝

ԱՄՆ ֆինանսների նախարարը ժամանել է Պեկին

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ժամանել է Պեկին։ Ակնկալվում է, որ քառօրյա այցի շրջանակներում պաշտոնյան կկենտրոնանա աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև կապերի նորոգման վրա։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Հուլիսի 6-ից 9-ը Յելենը կհանդիպի ՉԺՀ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Յելենի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպում նախատեսված չէ, բայց ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը հույս ունի բանակցություններ վարել Չինաստանի պետական ​​խորհրդի տնտեսական հարցերով փոխվարչապետ Հե Լիֆենի հետ։

Ամերիկյան կողմը նախատեսում է քննարկել համաշխարհային պարտքի բեռի կարգավորման ոլորտում համագործակցությունը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, համավարակներին պատրաստվածությունը և մակրոտնտեսական մի շարք հարցեր։ Չնայած բեկումնային առաջընթաց չի սպասվում, սակայն ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ Յելենի այցի առանցքային խնդիրներից է հաղորդակցության ուղիների հաստատումը ԱՄՆ-ի և Չինաստանի տնտեսական գերատեսչությունների միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս