Բաժիններ՝

Ռուսաստանն արտաքսում է 9 ֆինն դիվանագետների և փակում գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ռուսաստանը, որպես պատասխան միջոց Ֆինլանդիայից Ռուսաստանի դիվանագետների արտաքսման, անցանկալի անձ է հայտարարել ինը ֆինն դիվանագետների։  Այս առնչությամբ ԱԳՆ է կանչվել Ֆինլանդիայի դեսպան Անտի Հելանտերը։

«Դեսպանին ծանուցել են, որ 2023 թվականի հունիսին Ֆինլանդիայից այդ երկրում ՌԴ արտասահմանյան ներկայացուցչությունների ինը ներկայացուցիչների արտաքսման կապակցությամբ պերսոնա նոն գրատա են հայտարարվել Ռուսաստանի Դաշնությունում Ֆինլանդիայի դեսպանության և Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության ինը աշխատակիցներ», – հայտարարել են նախարարությունում։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության` ներկայումս քննարկվող պարամետրերը սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար, իսկ Կիևին զենքի մատակարարումն ակնհայտ թշնամական գործողություններ են ՌԴ-ի դեմ։

Բացի այդ, գերատեսչությունում հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունը հոկտեմբերի 1-ից հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում Ֆինլանդիայի գլխավոր հյուպատոսության գործունեության վերաբերյալ իր համաձայնությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս