Բաժիններ՝

Զեղծարարական նոր ու շատ վտանգավոր ալիք ենք գտել. ի՞նչ անել. IDBank

Զեղծարարական նոր ու շատ վտանգավոր ալիք ենք գտել։ Այս անգամ նրանք զանգում են աշխարհի տարբեր անկյուններից՝ Ֆրանսիայից, Բելառուսից, Չիլիից, և այլն: Այս մասին հայտարարություն է տարածել IDBank-ը:

«Թե ինչ են խոսում, էական չէ․ զանգին պատասխանելը, պարզվում է, լրիվ հերիք է։ Զանգի ընթացքում նրանք գողանում են անձնական տվյալներդ քո հեռախոսից, իսկ հեռախոսիդ ավտոմատ կերպով անջատվել-միանալուց հետո պարզում ես, որ ամբողջ պարունակությունը ջնջվել է։

Ի՞նչ անել՝ նույնը, ինչ կասկածելի հղումների դեպքում։ Կասկածելի հղումներով չենք անցնում, իսկ կասկածելի զանգերին չենք պատասխանում։ Եթե տվյալ երկրից որևէ զանգի չես սպասում, ուրեմն ամենայն հավանականությամբ գործ ունես զեղծարարի հետ։ Անջատիր զանգը կամ դիր անձայն ռեժիմի վրա, թող երկար սպասի ու տանջվի»,- ասվում է հայտարարության մեջ:

«Նշենք, որ միայն զանգին պատասխանելու փաստով հեռախոսից տվյալների գողացում կամ դրանց ջնջում գործնականում հնարավոր չէ։ Որպես կանոն, զեղծարարության զոհ դառնալու համար անհրաժեշտ է, որ օգտատերը տրամադրի անձնական կամ բանկային տվյալներ, հաստատի որևէ գործողություն կամ տեղադրի վնասակար ծրագիր։

Սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ դեպքերում մարդիկ չեն նկատում, թե ինչպես են զրույցի ընթացքում կամ հետագա գործողությունների արդյունքում փոխանցում զգայուն տեղեկություններ։ Այդ պատճառով կոչ ենք անում ցուցաբերել առավելագույն զգոնություն և զգուշություն՝ հատկապես անծանոթ համարներից կամ արտասահմանյան երկրներից ստացվող կասկածելի զանգերի դեպքում։

Հավելենք նաև, որ Idram&IDBank հավելվածի վերջին թարմացումներում ներդրված անվտանգության լրացուցիչ մեխանիզմները նպաստում են նմանատիպ զեղծարարական սխեմաներից օգտատերերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը»,- զգուշացնում է բանկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930