
Պորտուգալիայի նախագահը դուրս է գրվել հիվանդանոցից

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզան դուրս է գրվել հիվանդանոցից այն բանից հետո, երբ հուլիսի 5-ին միջոցառման ժամանակ կորցրել էր գիտակցությունը: Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից։
«Ես ինձ լավ եմ զգում», – 74-ամյա նախագահի խոսքերն է մեջբերել EFE գործակալությունը։
Դե Սոզան հայտնել է, որ բուժհաստատությունում ստիպված է եղել երկու անգամ անալիզներ հանձնել։ Նախագահը տեղի ունեցածը պայմանավորել է ճնշման անկմամբ։
Նա գիտակցությունը կորցրել է հանրապետության մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող համալսարաններից մեկն այցի ժամանակ։ Որպես նախազգուշական միջոց՝ Ռեբելու դե Սոզան տեղափոխվել է հիվանդանոց։
Նա Պորտուգալիայի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2016 թվականից: