ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը և «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավարը քննարկել են համագործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը և «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան քննարկել են ՀԱՊԿ անդամ պետությունների փոխգործակցությունը կենսաբանական անվտանգության ոլորտում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունը:
«2024 թ. հունվարի 23-ին ՀԱՊԿ քարտուղարությունում տեղի է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի և «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են կազմակերպության անդամ պետությունների փոխգործակցության հարցերը կենսաբանական անվտանգության ոլորտում և պրոֆիլային համակարգող խորհրդի գործունեությունը», – ասվում է ՀԱՊԿ-ի կայքում հանդիպման արդյունքների շուրջ հրապարակված հաղորդագրության մեջ։
«Նիստի ավարտին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման հիման վրա Իմանղալի Թասմաղամբետովը Աննա Պոպովային հանձնել է պարգև` ՀԱՊԿ II աստիճանի Պատվո շքանշան», – հավելել են կազմակերպությունում։