Բաժիններ՝

Չինաստանում 7,1 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են մի շարք հետցնցումներ, կա 6 տուժած

Չինաստանի արևմտյան Սինծիան նահանգում տեղի ժամանակով գիշերը ժամը 02։09-ին 7,1 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել։

Associated Press գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժից 6 մարդ է տուժել, որոնցից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել։ Ավելի քան 120 տուն վնասվել կամ փլուզվել է։

Ակսու քաղաքում վնասվել են էլեկտրահաղորդալարերը, սակայն էլեկտրամատակարարումն արագ վերականգնվել է։

Ըստ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների՝ երկրաշարժի նաև հաջորդել են 5,7, 5,2, 4,8, 4,6 և 4,0 մագնիտուդով մի քանի հետցնցումներ։

Երկրաշարժը զգացվել է նաև Ղրղզստանում և Ղազախստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս