Բաժիններ՝

ՆԱՏՕ-ն ավելի քան մեկ միլիարդ դոլար կծախսի զինամթերքի արտադրության վրա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է հրետանային զինամթերքի արտադրության մեջ 1,2 միլիարդ դոլարի նոր մեծածավալ ներդրումների մասին։ Այս մասին նա ասել է Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կայացած ճեպազրույցում։

«Մենք հենց նոր ստորագրեցինք ավելի քան 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի պայմանագրեր 155 մմ տրամաչափի հարյուր հազարավոր զինամթերք ձեռք բերելու համար», – Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է, որ նման ներդրումները թույլ կտան նաև շարունակել դաշինքի երկրների կողմից Ուկրաինային աջակցությունը։

«Ուկրաինայում պատերազմը վերածվել է զինամթերքի համար ճակատամարտի. կարևոր է, որ դաշնակիցները կարողանան համալրել իրենց պաշարները՝ շարունակելով աջակցել Ուկրաինային», – նշել է նա։

Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին նախազգուշացրել էր զենք չմատակարարել Ուկրաինային՝ նշելով, որ զենք պարունակող ցանկացած բեռ կդառնա թիրախ Մոսկվայի համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031