Բաքուն մեղադրել է Բորելին` Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ Ալիևի տեսակետները «խեղաթյուրելու» համար

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությանն առ այն, որ «Ադրբեջանի նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները` տարածքային հավակնությունների մասին, խիստ մտահոգիչ են», և որ «Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կլինի անընդունելի և կունենա լրջագույն հետևանքներ Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համար»:

Ըստ Բաքվի՝ Բորելը «խեղաթյուրում է» փաստերը՝ «արհմարհելով» Ադրբեջանի օրինական շահերը, և նման «սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է», որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները։

«Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջությամբ «խեղաթյուրում է»Ադրբեջանի նախագահի տեսակետներն Ադրբեջանի և Հայաստանի տարածքների վերաբերյալ պատմական փաստերի շուրջ, այլ նաև «հրահրում է»  ռազմականացված և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ», – ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Դրանում նաև նշվում է, որ ներկայում նախադրյալներ են ստեղծվել Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար:

Տեսանյութեր

Լրահոս