Միջանկյալ օղակի միջոցով կենդանուց մարդուն փոխանցումը կորոնավիրուսի առաջացման առավել հավանական վարկածն է, նշել է Ուհանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակության ղեկավարը։
Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը կոչ է արել չմեկուսացնել Ռուսաստանին և Չինաստանին, քանի որ դա կարող է հանգեցնել խոշորագույն ռազմա-տնտեսական դաշինքի ստեղծմանը:
Պատերազմի ընթացքում մարտական, ռազմական տարբեր հանգամանքներ, և պատերազմի ելքն ու հետպատերազմյան ռազմաքաղաքատակտիկական զարգացումները, հայաստանյան, ռուսական տարբեր շրջանակների բացահայտումները, հայտարարությունները հանգեցրին այն եզրահանգման, որ պատերազմի ելքը և դրանից բխող ու դեռ շարունակվող զարգացումները նախապես համաձայնեցված գործարքի բաղադրիչներ են:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Porter եւ Donald Cook էսկադրային ականակիրները դուրս են եկել Սեւ ծովի ջրատարածքից ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ 17-օրյա գործողություններից հետո:
Հնդկաստանը եւ Չինաստանը սկսել են զորքերի հետքաշումը երկու երկրների միջեւ վիճելի սահմանամերձ շրջանում:
Մյանմայում զինվորականների հեղաշրջման կապակցությամբ Եվրոպական միությունը հասցեական պատժամիջոցների լրացուցիչ տարբերակներ է քննարկում մասնավոր անձանց եւ այն ձեռնարկությունների նկատմամբ, որոնք պատկանում են այս երկրի զինվորականներին:
Անհայտ անձինք անցած գիշեր ինքնաշեն պայթուցիկ սարք են գործի դրել այն շենքի մոտ, որտեղ գտնվում են Աթենքի «Դեմոկրատիա», «Էստիա» եւ Espresso թերթերի գրասենյակները, տուժածներ չկան, շենքին վնաս է պատճառվել:
Ամերիկացի զինվորականները հետաքննում են պայթանյութի կորստի գործը Թուենթինայն փալմս քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) մերձակայքում ԱՄՆ-ի ծովային հետեւակի զորակազմի ռազմակայանից: Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի քննչական վարչության ներկայացուցիչ Ջեֆ Հյուսթոնին:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) միանգամից երեք դատական գործով մեղավոր է ճանաչել Թուրքիային՝ պարտավորեցնելով խոշոր փոխհատուցում վճարել բողոք ներկայացրած անձանց։
Գերմանիայում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թվաքանակը մոտեցել է 2,3 միլիոնի նշագծին:
Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։ Վերջինիս հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։
Պարագվայում յոթ մարդ է զոհվել եւ մեկը՝ ծանր վերքեր ստացել երկրի ռազմաօդային ուժերին պատկանող ինքնաթիռի կործմանման հետեւանքով:
ԱՄՆ-ի նախկին նախագահ հանրապետական Դոնալդ Թրամփը շրջապատից թաքցրել է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտին հետ հեռախոսազրույցների բովանդակության մանրամասները, սակայն պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը դրանց ծանոթանալու հնարավորություն ունի:
վ
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով արտահանում իրականացնող առաջին գնացքը 2021թ. հունվարի 29-ին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայից ճանապարհ էր ընկել դեպի Ռուսաստան։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Եվրամիությունը մարտի 29 – 30-ը կանցկացնի Սիրիայի եւ այն երկրների օգնության դոնորների հինգերորդ խորհրդաժողովը, որոնք ընդունել են սիրիացի փախստականների:
Ֆրանսիայի երկարակյաց բնակչուհի Լյուսիլ Ռանդոնն իր 117 ամյակից ոչ շատ առաջ հաղթահարել է կորոնավիրուսը:
Եվրոպական տիեզերական գործակալություն վերջին 11 տարիների ընթացքում առաջին անգամ հայտարարել է նոր տիեզերագնացիների ընդունելու մասին:
Լեհաստանի բնակիչ Տոմաշ Կոմենդան շուրջ 3.5 մլն ԱՄՆ դոլար փոխհատուցում կստանա բանտում 18 տարի առանց մեղավորության անցկացնելու դիմաց:
Microsoft-ի հիմնադիր, բազմամիլիարդատեր եւ մարդասեր Բիլ Գեյթսը Veritasium YouTube-ալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակից հետո մարդկության համար երկու սպառնալիքները կլիմայի փոփոխությունն ու կենսաահաբեկչությունն են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հույս ունի, որ «Սպուտնիկ V»-ն տեղ կգտնի այն պատվաստանյութերի թվում, որոնք տարածված են COVAX ծրագրի շրջանակներում:
Տանզանիայում առնվազն 15 մարդ զոհվել եւ ավելի քան 50-ը հիվանդանոցում են հայտնվել անհայտ ինֆեկցիայով վարակվելու պատճառով:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ որոշ երկրների կողմից միջազգային հաստատված նորմաների անտեսումը աշխարհում ստեղծում է քիմիական եւ կենսաբանական գրոհների սպառնալիք:
Լիլի (Ֆրանսիայի հյուսիսային մաս) համալսարանի գիտնականները մշակել են սարք, որը մարդուն թույլ է տալիս ինքնուրույն կատակել կորոնավիրուսի թեստ իր շարժական հեռախոսի միջոցով:
Եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ձմեռ-2021»-ը թուրք-ադրբեջանական ռազմական պլանի բաղադրիչներից է: Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ համագործակցությունն այդ ոլորտում եղել է ու հիմա ևս ինտենսիվորեն շարունակվում է: Սակայն, Ջերմանի խոսքով, ամեն զորավարժություն չէ, որ հարևանների համար սպառնալիք է:
Global Hawk RQ-4B ամերիկյան անօդաչուն հունվարի 14-ին եւ 21-ին օդային հետախուզություն է անցկացրել Հարավային Օսիայի եւ Ռուսաստանի հարավային սահմանների մոտ:
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կարծում է, որ կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ գնելու անհրաժեշտություն չկա, քանի որ Եվրամիության համատեղ գնումները կապահվեն Արեւմուտքում արտադրվող պատվաստանյութերի բավարար մատակարարումները Լիտվա։
Ծրագիրը նախատեսում է բարձրացնել ռեգիոնալ էներգամատակարարումների անվտանգության մակարդակը, արդյունավետությունը եւ հուսալիությունը։ RT-ի փոխանցման համաձայն, նշված նպատակներին Միացյալ Նահանգները մտադիր է հասնել սեկտորի բոլոր ոլորտներում ներդրումներ կատարելու միջոցով՝ ներառյալ ջերմային էլեկտրակայանների եւ էլեկտրաէներգետիկայի արտադրության մյուս ձեռնարկությունների մեջ նոր ներդրումներ կատարելով, հատկապես ուշադրություն դարձնելով վերականգնվող էներգառեսուրսներով աշխատող ձեռնարկություններին։
Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների պալատը ցանկանում է, որ երկրի կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
ԱՄՆ-ը Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի՝ փետրվարին Հնդկական օվկիանոսում կայանալիք ծովային վարժանքները չի դիտարկում որպես տարածաշրջանում իր հնարավորությունների խոչընդոտ: