ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խոսքերն իրական աշխարհաքաղաքական փոթորիկ են դարձել, որից հետո ակտիվացել են գործընթացները՝ ինչպես ռուս-ամերիկյան, այնպես էլ՝ ամերիկաչինական, թուրք-ամերիկյան և ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում:
Անհայտ չարագործն ինքնաթիռ է առեւանգել Նուաքշոտի՝ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքի օդանավակայանում եւ սպառնում է պայթեցնել օդանավը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը հաղթում է Իսրայելում մարտի 23-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրողների ձայների 90 տոկսը հաշվելուց հետո, բայց դրանց արդյունքներով կայուն կոալիցիայի եւ նոր կառավարության ստեղծումը քիչ հավանական է 24-րդ գումարման ապագա Կնեսետում (խորհրդարանում) տեղերի բաշխման պատճառով:
Սուեզի ջրանցքով երթեւեկությունը երկու ուղղություններով լիովին դադարեցված է հունի լայնքով անշարժ մնացած բեռնարկղանավը ծանծաղուտից հանելու գործողության իրականացման պատճառով:
Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյը գրավոր հայտարարությամբ անդրադարձել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Թուրքիայի վերաբերյալ արած հայտարարություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումները վկայում են այն սպառնալիքը, որը հարեւան երկրների եւ համաշխարհային հանրակցության համար ներկայացնում է սպառազինությունների մշակման՝ նրա ծրագիրը, կարծում են ԱՄՆ-ի զինված ուժերի Հնդկա-խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում։
Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, ինչպես նաև նրա մայրը՝ Քրիս Ջեները ու քույրը՝ Քորթնի Քարդաշյանը միացել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից կազմակերպված արշավին՝ ուղղված ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:
Մարտի 25-ին 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի արշիպելագի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Եվրոպայում կորոնավիրուսային վարակի տարածումը կսաստկանա մայր ցամաքի երկրների մեծ մասում, եւ այդ միտումը կշարունակվի հաջորդ շաբաթներին, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն։
Արքայազն Հարրին The Late Late Show-ին տված հարցազրույցում ասել է, որ հրաժարվել է արքայական ընտանիքում ապրելուց, քանի որ բրիտանական մամուլը քայքայում էր իր հոգեկան առողջությունը:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիեւան մտադիր է հունիսին ներկայացնել կազմակերպության 650 միլիարդ դոլար գումարի լրացուցիչ պահուստային ակտիվների ստեղծման պաշտոնական առաջարկություն համաշխարհային տնտեսության վերականգնման օգնության համար, որը տուժել է համավարակի հետեւանքներից:
Գերմանիայի միջազգային Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ կասկածվող Շտեֆանի Ա.-ն, ով այդ երկրի քաղաքացի է:
Իտալիայի իշխող կոալիցիայի մաս կազմող «Լեգա» կուսակցության գլխավոր քարտուղար Մատտեո Սալվինին անհնար է համարում Թուրքիայի հետ բանակցելը, քանի դեռ այդ երկիրը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Մյանմայի զինվորական իշխանություններն ազատ են արձակել 628 մարդու, որոնց ձերբակալել էին զանգվածային բողոքներին մասնակցելու համար:
Ever Given բեռնարկղանավը ծանծաղուտն է ընկել Սուեզի ջրանցքում՝ արգելափակելով երթեւեկությունն առվազն 100 նավերի համար:
Առնվազն վեց մարդ վնասվածքներ է ստացել ուղղաթիռի վթարի հետեւանքով, որը տեղի է ունեցել մարտի 23-ին Ճապոնիայի կենտրոնական մասի Նագանոյի պրեֆեկտուրայում:
Կորեայի Հանրապետության Շտաբների պետերի կոմիտեն մարտի 24-ին հավաստել է, որ ԿԺԴՀ-ն անցյալ կիրակի օրը կատարել է երկու թեւավոր հրթիռների թեստային արձակում:
Գերմանիայի կանցլեր Անգլա Մերկելը եւ դաշնային երկրամասերի իշխանությունները համաձայնության են եկել կարանտինի ռեժիմը մինչեւ ապրիլի 18-ը երկարաձգելու շուրջը:
Ապրիլի 24-ին ընդառաջ ամերիկյան քաղաքական, փորձագիտական, լրագրողական որոշ շրջանակներ ավելի ու ավելի ակտիվ են սկսում անդրադառնալ Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցին:
Արցախյան երկրորդ ողբերգական պատերազմից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման անհրաժեշտության մասին ամիսներ շարունակվող խոսակցությունների և թվացյալ նախապատրաստական աշխատանքների ֆոնին՝ Բայդեն-Պուտին հեռավար «փոխհրաձգությամբ» Ռուսաստան-ԱՄՆ դիմակայությունը նոր փուլ է թևակոխում:
ՆԱՏՕ-ի անդամ երկրնների արտգործնախարարների մարտի 23-ից 24-ն անցկացվող հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսելում գտնվող ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անդրադարձել է ՆԱՏՕ-Թուրքիա հարաբերությունների թեմային:
Ամերիկացի զինվորականները Սիրիայի հյուսիս – արեւելքի շրջաններից սիրիական նավթով հարյուրավոր ցիստեռններ են տարել հարեւան Իրաք՛ մարտի 23-ին այդ մասին հայտնել է Սիրիայի ՍԱՆԱ պետական գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրներ։
Աֆղանստանից ամերիկյան զորքերի ցանկացած դուրսբերում կիրականացվի ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների հետ համաձայնեցումից հետո:
եծ Բրիտանիայի հայ համայնքի ակտիվությունը հանգեցնում է Լոնդոնում ադրբեջանական պաստառների հեռացմանը, որոնք ներկայացնում են Հայոց պատմությունն ու մշակույթը որպես ադրբեջանական․
Սուրեն Սարգսյանը վստահեցրեց. «Մեզ համար ձևավորվել է բավականին լավ հիմք դիվանագիտական աշխատանք կատարելու, բանակցություններ վարելու համար, Մինսկի խմբի հետ նորից աշխատանք վերսկսելու համար, ինչին ՀՀ իշխանությունները, կարծես թե, որևէ ցանկություն չունեն անդրադառնալու. համենայն դեպս, որևէ հայտարարություն, մեսիջներ դեռևս ՀՀ իշխանությունների կողմից չեն հնչել»:
ԱՄՆ-ը մտադիր է վերականգնել եւ աշխուժացնել գործընկերությունը Հյուսիսատլգանտյան դաշինքի շրջանակներում:
Մյանմայում առնվազն 164 բողոքավոր է զոհել ուժային գերատեսչությունների աշխատակիցների հետ ընդհարումների հետեւանքով:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը հայտարարել է, որ շարունակելու են Թուրքիայի մոնիթորինգը մինչև ամառ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ ԱԳ ղեկավարների գագաթաժողովին ներկայացնելու է Սիրիայում, Իրաքի հյուսիսում, Լիբիայում և Արևելյան Միջերկրականում տեղի ունեցող վերջին զարգացումները: Այս մասին հայտնում է թուրք դիվանագիտական թղթակից Սելչուք Բյոքեն:
Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի արտգործնախարարությունների ղեկավարները մարտի 23-ին հանդես են եկել այն պատժամիջոցների պաշտպանությամբ, որոնք մարտի 22-ին Մեծ Բրիտանիան, Եվրամիության երկրները, Կանադան եւ ԱՄՆ-ը սահմանել են Չինաստանի պաշտոնյաների եւ մեկ կազմակարպության նկատմամբ, որոնք մասնակից են մարդու իրավունքների՝ իրենց վերագրվող խախտումներին։