Վերջին օրերին ՌԴ-ն ակտիվացրել է շփումները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների հետ տարբեր մակարդակներում: Գուցե դա պայմանավորված է եռակողմ ապաշրջափակման բանակցություններում առանցքային հանգրվանով կամ թյուրքալեզու երկրների խորհրդում Ադրբեջանի նախագահի համարձակ հայտարարություններով, պարզ կդառնա առաջիկայում:
Տայվանում ռելսերից դուրս ընկած գնացքի առնվան 36 ուղեւորներ կյանքի նշաններ ցույց չեն տալիս:
12 պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններ դադարեցրել են աշխատանքը ԿԺԴՀ-ում, իսկ միջազգային հումանիտար կազմակերպությունների ամբողջ անձնակազմը հեռացել է երկրից հանրապետության բարդ իրադրության, այդ թվում ապրանքների եւ դեղորայքի դեֆիցիտի պատճառով:
Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ 2024 թվականին կարող է կրկին առաջադրվել որպես ԱՄՆ նախագահի թեկնածու:
Եվրամիության կողմից միության բնակիչների պատվաստման առաջադրված նպատակներից ոչ մեկը ձեռք չի բերվել ընթացիկ տարա առաջին եռամսյակի արդյունքներով:
ԿԺԴՀ-ի բժիշկները համավարակի սկզբից ի վեր կատարել են կորոնավիրուսի 21,6 հազար պոլիմերազային շղթայական ռեակցիա-թեստ, դրանք բոլորը եղել են բացասական:
ԱՄՆ-ի իշխանություններին հաջողվել է արագացնել նոր կորոնավիրուսի դեմ բնակչության պատվաստման գործընթացը, պատվաստումներ են արել 65 տարեկանից բարձր քաղաքացիների արդեն գրեթե 75 տոկոսին:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն է:
«Անկասկած, կա միտում։ Սյունիքն այսպիսի իշխանությունների պարագայում վտանգված է, որովհետև ծայրամասային է, փոքր բնակչությամբ, իսկ սահմաններ կան, որ գտնվում են Նախիջևանից և Լաչինից 25 կմ հեռավորության վրա, իսկ այդ տարածությունը կտրելն այսօրվա ռազմական տեխնիկայի դեպքում ընդհանրապես խնդիր չէ, ուստի պետք է հասկանալ՝ Սյունիքի ճակատագիրը որոշվում է ոչ այնքան Սյունիքում, որքան Երևանում։
Բեռլինն ապրիլի 2-ին պարետային ժամ է սահմանում 21:00-ից մինչև 05:00-ն, այդ ժամանակահատվածում փողոցում միևնույն ժամանակ կկարողանա գտնվել միայն երկու մարդ:
Բնակչության պատվաստման գործընթացի արագացումը վճռական նշանակություն ունի, քանի որ Եվրոպայում հիվանդության նոր դեպքերի քանակը շարունակում է ավելանալ:
Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից ապրիլի 1-ին 120 կողմ ձայնով միաձայն ընդունվել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի SMER–SD/Սոցիալական դեմոկրատներ կուսակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիի (Marián Kéry) կողմից ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ»բանաձևը։
Սլովակիայի նախագահ Զուզանա Չապուտովան ապրիլի 1-ին հաստատել է հանրապետության կառավարության կազմը՝ վարչապետ Էդուրարդ Հեգերի գլխավորությամբ:
Մարտի 31-ին Օրինջ քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) առնվազն չորս մարդ է զոհվել, երկուսը տուժել հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել է MSNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Բժիշկներն Իսրայելում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր շտամ, որը «հանդիպում է հազվադեպ» և «չունի կլինիկական կամ էպիդեմիական նշանակություն»:
Անցյալ շաբաթ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 3,8 միլիոն դեպք, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատությամբ աճել է 14 տոկոսով, մահացությունը՝ 5 տոկոսով:
Եվրահանձնաժողովը հայտարարել է Եվրոպայի արդարադատության դատարանում Լեհաստանի դեմ հայց հարուցելու մասին՝ այդ երկրում դատավորների իրավունքների եւ դատական համակարգի անկախության սկզբունքի խախտման համար:
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը մարտի 31-ին ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել երկրում ԱՄՆ-ի ռազմակայանները պահելու ծախսերի բաշխման պայմանները մեկ տարով երկարաձգելու համաձայնագրին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսափող համարվող թուրքական «Sabah» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Անկարան ապրիլի 24-ին ընդառաջ գաղտնի դիվանագիտություն է վարում ԱՄՆ-ի հետ, քանի որ անհանգստացած է Վաշինգտոնից ստացված ազդակներից:
Նիգերում մի խումբ զինվորականներ մարտի 31-ին պետական հեղաշրջման անհաջող փորձ են կատարել: Այդ մասին հաղորդել է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությունների աղբյուրներ։
ԵԱՀԿ-ի գործող նախագահ եւ Շվեդիայի արտաքին գործրի նախարարության ղեկավար Անն Լինդեն ողջունել է այդ միջազգային կազմակերպության մշտական խորհրդի որոշումն Ուկրաինայում Եվրակազմակերպության Հատուկ մոնիտորինգային առաքելության բյուջեն հաստատելու եւ մանդատը եւս մեկ տարով՝ մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը երկրաձգելու մասին:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է կայք, որը նախատեսված է իր կողմնակիցների հետ հաղորդակցման համար, մարտի 30-ին հաղորդել է Fox News հեռուստաալիքը։
Սուեզի ջրանցքի վթարը բացասական ներգործություն կունենա Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) տնտեսության վերականգնման վրա եւ կհանգեցնի Ասիայում արդյունաբերական շղթաների խախտման:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման դաշնային կենտրոնների (ՀՎԿԿ) ղեկավար Ռոշել Վալենսկին մարտի 29-ին մտահոգություն է հայտնել ամերիկացիների շրջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, որը կարող է հանգեցնել երկրում վարակի տարածման չորրորդ ալիքի սկսվելուն:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները, որոնք հունվարին այցելել էին Չինաստանի Ուհան քաղաք՝ ուսումնասիրելու կորոնավիրուսի տարածման աղբյուրները, չեն կարողացել միանշանակ եզրակացության գալ «Քովիդ-19»-ի ծագման վերաբերյալ:
«Գուցե թուրանական ծրագրերը չիրագործվեն այնպես, ինչպես ներկայումս կարող ենք կանխատեսել, այդ թվում՝ թուրանական բանակը, բայց դրանց ուրվագծման ընթացքում բազմաթիվ զարգացումներ են տեղի ունենում՝ ի վնաս անվտանգության»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների և որոշ շրջանակների պնդումներին, թե պետք է շտկել մոտեցումները Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում և սկսել երկխոսել:
ՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը քայլ է՝ պատմական սխալն ուղղելու ճանապարհին:
Տանզանիայի խոշորագույն քաղաք Դար Էս Սալամի մարզադաշտում մարտի 21-ին երկրի նախագահ Ջոն Մագուֆուլիին հրաժեշտ տալու արարարողությանը ծայր առած հրմշտոցի հետեւանքով զոհվածների քանակը հասել է 45-ի, եւս 37-ը վիրավորվել է:
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: