Նյու Յորքում տեղի կունենա Փաշինյան-Էրդողան հանդիպում. թուրքական ԶԼՄ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝  Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունա նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Իրանի նախագահ Մասղուդ Փեզեշքիանի հետ։ 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ սեպտեմբերի 22-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝  մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթներ կունենա Ապագայի գագաթնաժողովում, ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:

Տեսանյութեր

Լրահոս