Բելառուսի և Թուրքմենստանի ղեկավարները շնորհավորել են ՀՀ Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա կապակցությամբ:

Նա նշել է, որ Մինսկին ու Երևանին միավորում են պատմության ընդհանուր էջերն ու մարդկանց միջև անկեղծ համակրանքը:

«Այս նշանակալի իրադարձությունը՝ ինքնիշխանություն ձեռք բերելու 35-ամյակը, խորհրդանշում է հայերի ազատ և ինքնուրույն զարգացման, իրենց հարուստ մշակույթի պահպանման ձգտումը», – ասված է շնորհավորական ուղերձում:

Տոնի առթիվ Հայաստանի նախագահին և վարչապետին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը: Հայաստանի ժողովրդին մաղթելով խաղաղություն և բարգավաճում՝ նա նշել է, որ անկախության տարիների ընթացքում Հայաստանը զգալի հաջողությունների է հասել քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930