ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 79-ի:
Քուվեյթում օդի ջերմաստիճանը վերջին օրերին անգամ այս մերձավորարևելայն երկրի համար ռեկորդային ցուցանիշներ է գրանցում՝ ստվերում +53,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի, +70 աստիճան՝ արևի տակ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Al Rai թերթին հղումով, այս տարվա ամառը, այսպիսով, դարձել է վերջին մոտ 70 տարվա ամենաշոգ ամառը:
Եվրամիության բնակչության ընդհանուր թվաքանակը 447,3 միլիոնից 2020 թվականին նվազել է մինչեւ 447 միլիոն: Հուլիսի 9-ին այդ մասին հայտնել է Եվրոպայի Եվրոստատ վիճակագրական գործակալությունը։
ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Արևմուտքն Ալիևի գռեհկությունը բազմիցս է կուլ տվել, և այդ միտումները շարունակվելու են, որովհետև միջին ստատիկ եվրոպացու տուն մտնող գազը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը, հայ ժողովուրդը, առաջին քրիստոնյա երկիրը, Արցախը և այլն։ Արևմուտքը լուռ ու մունջ նայելու է, թե ինչ է անելու Ալիևը, եթե վերջինս տանկերով մտնի և սպանի Արցախում մնացած բնակչությանը, լավագույնը, որ Եվրոպան կանի, ինչ-որ զայրացած արձանագրում կանի, որն այդպես էլ կմնա դատարկ խոսակցության մակարդակում։
«Թալիբան» արմատական շարժումը վերահսկում է երկրի 174 գավառ: Այդ մասին հայտարարել է թալիբների՝ այժմ Մոսկվայում գտնվող պատվիրակության ղեկավար Շահաբուդին Դելավարը։
Բանգլադեշի Նարայանգանջ քաղաքի հյութերի արտադրության գործարանում բռնկած հրդեհի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 53-ի:
Զալցբուրգի Դաշնային երկրամասում ռելսերից դուրս է ընկել տարածաշրջանային մարդատար էլեկտրագնացքը: Մեկ վագոն ընկել է Մուրա գետը, տուժել են 17 դպրոցականներ:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը չի գործի Աֆղանստանի տարածքում:
Շվեդիայում ինքնաթիռ է ընկել Էրեբրու քաղաքի մոտ: Ինքնաթիռում գտնվող բոլոր ինը հոգին զոհվել են: Այդ մասին հայտնել է Aftonbladet թերթը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Հուլիսի 8-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ոնեցել Կալիֆոռնիայի նահանգի տարածքում՝ ՝Նեւադայի նահանգի սահմանի մոտ:
Հունիսին պարենի հումքայն ապրանքների համաշխարհային գները 12 ամսվա ընթացքում առաջին անգամ իջել են:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հունական «Kathimerini» թերթին տված հարցազրույցում խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման մասին:
Համաշխարհային հանրակցությունը պետք է կանգնեցնի կորոնավիրուսի սրընթաց տարածումը, որն սպառնում է վիրուսի ավելի մահաբեր շտամների հայտնվելով:
«Հրապարակային հատվածից և ոչ միայն՝ կարող ենք ասել, որ սա առաջին արտասահմանյան այցն էր, լպրծուն հաճոյախոսություններ հնչեցին Փաշինյանի հաղթանակի, հայ ժողովրդի հաղթանակի հասցեին, որ Փաշինյանին վստահում են, երբ իրականում ոչինչ չի փոխվել, ինչպես ընտրություններից առաջ Փաշինյանի կուսակցությունն ուներ մեծամասնություն, այնպես էլ հիմա, խորհրդարանում այլ ընդդիմություն է հայտնվել, բայց իրավիճակ չի փոխվել, սկզբունքայնորեն ի՞նչ նոր բան նրանք կկարողանային լուծել»,- ասաց Տարասովը:
Եվրոպական խորհրդի նախագահ Չարլզ Միշելը հունիսի 24-25-ը կայացած ԵՄ գագաթնաժողովի արդյունքներով կիսվել է Եվրախորհրդարանի պատգամավորների հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ցավոք, պետք է արձանագրենք այն իրականություն, որն այսօր ունենք Հայաստանում՝ վերընտրվեց և վերարտադրվեց այն իշխանությունը, որը հայրենավաճառությամբ էր զբաղվում և զբաղվում է ցայսօր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանը՝ ընդգծելով՝ պետք է փնտրել միջոցներ՝ ստեղծված իրականությանը հակազդելու, հայի տեսակը փրկելու համար:
Լիբանանի Կեսերվան լեռնային շրջանում՝ մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած հատվածում փոքր ուսումնական ինքնաթիռ է ընկել: Ինչպես փոխանցում է Reuters-ը, օդանավում եղել է 3 մարդ: Նախնական տվյալներով՝ երկու ուղևորն ու օդաչուն զոհվել են:
Տաջիկստանին անհրաժեշտ է տեխնիկական աջակցություն, սակայն Աֆղանստանի հետ սահմանին պաշտպանություն իրականացնելու համար ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի ներգրավման անհրաժեշտություն չկա: Այդ մասին RT-ին տված հարցազրույցում նշել է ՀԱՊԿ միասնական շտաբի ղեկավար Անատոլի Սիդորովը:
Կոլումբիայի կենտրոնական հատվածում գտնվող Վիլյավիսենսիո քաղաքի օդանավակայանից Douglas DC-3 տրանսպորտային ինքնաթիռը թռիչք կատարելուց քիչ անց կորել է ռադարների էկրաններից: Այդ մասին հաղորդում է երկրի քաղաքացիական ավիացիայի ծառայությունը:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի «Երկու պետության սկզբունքով»։ Այդ մասին նա հայտնել է Ստրասբուրգում ընթացող ժողովի ժամանակ, որը տեղի է ունենում Սլովենիայի նախագահությամբ։
«Ինչ պատճառաբանությամբ ՌԴ-ն օպերացիա սկսեց Սիրիայում՝ պայքար ահաբեկչության դեմ, որպեսզի ահաբեկիչները Սիրիայից չտարածվեն և չմոտենան ՌԴ սահմաններին: Սա, կարծում եմ, խոսուն է: Իհարկե, հայ-ադրբեջանական սահմանին ևս խնդիր կա, դա ևս քննարկման արժանի է, տարբեր կարծիքներ են հնչում։ Կարծում եմ՝ բարձրաստիճան մակարդակով այդ հարցը ներկայումս քննարկվում է ղեկավարների հանդիպմանը»,- ասաց նա:
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) Իսրայելին կոչ են արել դադարեցնելու ռազմական հարձակումները Սիրիայում:
Հուլիսի 4-ին առնվազն ինը մարդ է զոհվել սողանքի հետեւանքով Ճապոնիայի կենտրոնական մասի Ատամի քաղաքում:
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Yuma արագընթաց դեսանատային փոխադրանավն սկսել է ընթացքը դեպի Սեւ ծով՝ ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների եւ գործընկերների հետ գործողություներ անցկացնելու համար:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) անդամները դատապարտել են Հաիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանությունը՝ կոչ անելով պահպանելու երկրի կայունությունը:
Հուլիսի 8-ին 5,4 մագնիուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի արեւելյան մասում, որտեղ վերջին օրը բարձր սեյսմիկ ակտիվություն է դիտվում:
Ողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թիվը պաշտոնապես գերազանցում է 4 միլիոնը: Այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Միացյալ Նահանգների Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսն իր կարողությունն ավելացրել է մինչեւ ռեկորդային նշագիծ՝ 211 միլիադ դոլար: Այս գնահատումները ներկայացրել է Bloomberg գործակալությունը։
Չինաստանի բժիշկները բնակչության պատվաստման արշավի ընթացքում կատարել են կորոնավիրուսի դեմ ավելի քան 1,33 միլարդ պատվաստում: