ԱՄՆ-ի նոր վարչակազմը պատրաստ է քննարկելու Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման հարցը սոսկ Թեհրանի միջուկային հիմնախնդրի շուրջը բանակցություններ սկսվելուց հետո: Մարտի 10-ին այդ մասին հայտնել է Axios լրատվական պորտալը։
ԱՄՆ-ի նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ Կրտսերը, Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարտերը, ինչպես նաեւ նրանց տիկինները մասնակցել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի պաշտպանության երկու նոր գովազդային տեսահոլովակների ստեղծմանը:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ, հաշվի առնելով Ադրբեջանի մոտեցումը, որ ուժն է ծնում իրավունք, Ադրբեջանն աշխատում է հենց այդ ուղղությամբ, և դա տեղի է ունենում պատերազմից հետո ադրբեջանական կողմի կրած հաղթանակի ոգևորության ֆոնին։
Հետպատերազմյան Հայաստանում մինչ իշխանությունը զբաղված է ներքաղաքական ճգնաժամն իր օգտին լուծելու ուղղությամբ, Ադրբեջանն ու Թուրքիան շտապում են ամրապնդել Արցախյան երկրորդ մեծ պատերազմի իրենց հաղթանակները և նույնիսկ առաջ անցնել։
Թուրքիան չի բացառում ռուսական 4-րդ սերնդի СУ-35 և 5-րդ սերնդի СУ-57 կործանիչներ գնելու հավանականությունը, թեև առաջնահերթությունը տալիս է սեփական արտադրության կործանիչներին։
Իրանի արտգործնախարարությունը ևս դատապարտել է Հռոմի պապի՝ Իրաք կատարած պատմական այցի ընթացքում Իրաքյան Քուրդիստանի ղեկավարության կողմից պապին նվիրված նամականիշի վրա զետեղված Քուրդիստանի քարտեզը։ Քարտեզում ներառված են եղել ներկայիս Թուրքիայի և Իրանի որոշ շրջաններ:
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել են համագործակցությունը շարունակելու՝ երկու երկրների պատրաստակամության մասին՝ Ճապոնիայի տարածքների լիակատար վերականգնման համար, որոնք տուժել են 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի հետեւանքով:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քաթարում կայացած հանդիպման ժամանակ թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները:
Զինված ելուզակների խումբը դպրոցի վրա հարձակում է գործել Նիգերիայի հյուսիս – արեւելքում՝ սպանելով 13 մարդու, ներառյալ մեկ աշակետի: Մարտի 11-ին այդ մասին հայտնել է Նիգերիայի Dailytrust նորությունների պորտալը։
Մարտի 11-ին Տոկիոյի Ազգային թատրոնում սկսվել է 2011 թվականի երկրաշարժի եւ ցունամիի զոհերի հիշատակի արարողություն ողբերգության օրվա տասնեորդ տարելիցի առթիվ: Հեռարձակումը վարում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը։
Միացյալ Նահանգները ողջունում է Լիբիայի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) կողմից Աբդել Համիդ Դբեյբայի նոր Ազգային միասնության կառավարության (ԱՄԿ) հաստատումը:
Անցած շաբաթ կորոնավիրուսով հիվանդացածների թիվը 2 տոկոսով գերազանցել է նախորդ յոթ օրվա տվյալները, իսկ մահացու վախճանների քանակը 6 տոկոսով նվազել է:
Ռիո դե Ժանեյրոյի լեգենդար «Մարականա»-ն մարզադաշտ կարող է վերանվանվել:
Թաիլանդ այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան երկշաբաթյա պարտադիր կարանտինն անցկացնել զբոսանավի վրա:
Իլոն Մասքին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերը շարունակում են զգալիորեն աճել մարտի 10-ի սակարկություններում, ինչի շնորհիվ ձեռնարկչի կարողությունն ավելացել է 25 միլիարդ դոլարով: Համապատասխան տեղեկատվությունը բերված է Bloomberg գործակալության կազմած՝ աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում:
Անկարայի առանձնապես ծանր հանցագործությունների գործերով դատարանը Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կարլովի սպանության գործով հինգ մեղադրյալների դատապարտել է ցմահ ազատազրկման:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով՝ ԱՄՆ ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի վարած քաղաքականությունը երկրի հարավային սահմաններում կործանում է երկիրը։
Դուբլինի կենտրոնում՝ Մարիոնի հրապարակում գտնվող կարմիր աղյուսներով նրբաճաշակ մի առանձնատան պատին, շուտով մի հուշատախտակ կտեղադրվի՝ ի պատիվ Վայոլեթ Գիբսոնի՝ իռլանդացի այն կնոջ, ով 1926 թվականին մահափորձ կատարեց Բենիտո Մուսոլինիի դեմ:
Գերմանիայի Եվրոպայի հարցերով պատասխանատու նախարար Միշել Ռոթը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է ունեցել Թուրքիայի ընդդիմադիր ուժ համարվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) համանախագահների՝ Փերվին Բուլդանի և Միթհաթ Սանջարի հետ:
Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Թուրքիան շատ կարևոր և ռազմավարական գործընկեր է Ռուսաստանի համար: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի օգնականները կրկին թույլ չեն տվել, որ նա պատասխանի լրագրողների հարցերին, երբ նա Վաշինգտոնում այցելել է տնտեսական խանութ:
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը կվերընտրի այդ պաշտոնում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի կարծիքով՝ Թուրքիան Ռուսաստանի կարևոր և ռազմավարական գործընկերն է։ Պեսկովը հույս է հայտնել, որ թուրք գործընկերները վաղ թե ուշ կհասկանան, որ Ղրիմի հարցում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը ճիշտ է և հիմնավոր։
«Իրավիճակը Հայաստանում այդ երկրի ներքին գործն է: Ռուսաստանը հետաքրքրված է, որպեսզի իրավիճակը հնարավորինս շուտ կարգավորվի»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ պատասխանելով հենց ՏԱՍՍ-ի հարցին:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ցանկացել է օգտվել փոստային քվեարկության հնրարավորությունից Ֆլորիդաի նահանգում կայանալիք մունիցիպալ ընտրություններում, չնայած այն բանին, որ քննադատել է քվեարկության այդ եղանակը երկրում կայացած նախագահական ընտրություններում:
ՄԱԿ-ի հովանու ներքո Աֆղանստանի հիմնախնդրի խաղաղ կարգավորման խորհրդաժողովը կարող է կայանալ մարտի 27-ին Ստամբուլում:
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի կազմակերպիչները մտադիր են ավելացնել մարզիկների շրջանում կատարվող կորոնավիրուսի թեստերի թիվն սկզբնական պլանի համեմատությամբ:
Ֆրանսիան կորոնավիրուսային վարակի շարունակվող համաճարակի պայմաններում կարողացել է դուրս գալ ռեցեսիայի շրջանից, երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճն այս տարի կարող է կազմել 5 տոկոսից ոչ պակաս:
Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակմանը, սակայն դա տեղի չի ունենում Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով: Մարտի 9-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբաիին։
Ավստրիայում մահացու վախճանների թիվը, որնոք տեղի են ունեցել կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումից հետո, աճել է մինչեւ 43: Դրա հետ մեկտեղ մահացու դեպքերի կապն օգտագործված պատրաստուկների հետ պարզված չէ: