Բաժիններ՝

Ո՛չ Իսրայելի կառավարությունը, ո՛չ «ՀԱՄԱՍ»-ը Գազայի հատվածում իրականում հրադադար չեն ուզում․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը CNN-ի եթերում ասել է, որ ոչ Իսրայելի կառավարությունը, ոչ «ՀԱՄԱՍ» շարժումը շահագրգռված չեն Գազայի հատվածում հրադադարի հաստատմամբ։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ինձ համար ակնհայտ է, որ երկու կողմն էլ շահագրգռված չէ հրադադարով, և սա ողբերգություն է, քանի որ սա պատերազմ է, որը պետք է ավարտվի», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Ո՛չ Իսրայելի կառավարությունը, ո՛չ «ՀԱՄԱՍ»-ը իրականում հրադադար չեն ուզում»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30