Բաժիններ՝

«Եվրոպան ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ»․ Մակրոն

Եվրոպան ինչ-որ պահի ստիպված կլինի վերանայել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ. Այս մասին Փարիզի Կոնգրես պալատում խաղաղության միջազգային համաժողովում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ պետք է մտածել «Եվրոպայում խաղաղության» մասին՝ բոլոր շահագրգիռ դերակատարների մասնակցությամբ և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպան «չի սահմանափակվում Եվրամիությամբ և ՆԱՏՕ-ով»։

«Մենք փորձում ենք զարգացնել եվրոպական քաղաքական համայնքը, բայց մեզ անհրաժեշտ կլինի մտածել Եվրոպայի կազմակերպման նոր ձևի մասին, այնուհետև վերանայել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ մտածելով խաղաղության մասին»,- ասել է Մակրոնը։

Բացի այդ, նա հավելել է, որ Եվրոպայի և աշխարհի երկրները պետք է կենտրոնանան նոր աշխարհակարգի կառուցման վրա։

«Սա, անկասկած, մեր ժամանակի ամենամեծ մարտահրավերն է, որովհետև մեր ներկայիս աշխարհակարգը թերի է, քանի որ այն ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին։ Դրանց հիմքում չկային այն խնդիրները, որոնք հետագայում ի հայտ եկան և դարձան գերիշխող»,- ասում է Մակրոնը՝ բացատրելով, որ խոսքը «կլիմայի և տեխնոլոգիական հեղափոխության» մասին է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս