Ռուսաստանը մտադիր չէ պատերազմել Թուրքիայի հետ նախօրեին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի պատճառով, սակայն կվերանայի Անկարայի հետ հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Թուրք զինվորականները Սիրիայի հետ սահմանի մոտ հավելյալ 20 տանկ են կենտրոնացրել, հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին:
Թուրքիայի իշխանություններն իմացել են, որ ռուսական ինքնաթիռ են խոցել այն բանից հետո, երբ այդ մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է RIA Novosti-ն:
Սա բավական վտանգավոր քայլ էր Թուրքիայի կողմից, որով նա փորձում է ավելի վճռական ու համարձակ երևալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի ձգտում ուռճացնել ռուսական ռմբակոծիչ ինքնաթիռի հետ կապված դեպքը:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ գերատեսչությունում չեն բացառում, որ Թուրքիայի հարձակումը ռուսական «Սու-24» ինքնաթիռի վրա եղել է ինքնապաշտպանական քայլ, հայտնում է Reuters-ը:
«ԵԽ ԽՎ-ում մեր պատվիրակության իշխանական ու ընդդիմադիր անդամները պետք է մոռանան, որ ՀՀ-ում հանրաքվե է լինելու, «այո»/«ոչ»-ը պետք է մոռանան և գնան աշխատեն, որովհետև հարցն իսկապես կարևոր է, որովհետև հանձնաժողովում կարելի է այնպես անել, որպեսզի այդ հարցը մեր ուզած ձևով մտնի օրակարգ կամ ընդհանրապես հետաձգվի և չմտնի»,- ասում է Հ. Իգիթյանը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը ռուսներին խորհուրդ չի տալիս մեկնել Թուրքիա: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չեղյալ է հայտարարել Թուրքիա կատարելիք այցը, հայտնում է RIA Novosti-ն:
«Զահի լեռան վերագրավումը վերջին ուրախալի լուրն է, ինչը տոնական է համարվում մեր շրջանում և ամբողջ երկրում ընդհանրապես: Լեռը, իր տեղադրվածությամբ, իշխող դիրք ունի շրջապատի հանդեպ, ճիշտ է, Կասիոս լեռան նման բարձր չէ, բայց Քեսաբի ու մերձակայքի ամենաբարձր գագաթն է, որ շրջապատված է հովիտներով: Հենց այդ հովիտներում էլ զինյալները իրենց թաքստոցներն են տեղադրել, որոնցում պաշտպանվում են ցուրտ եղանակին և ռմբակոծման ժամանակ»,- նշեց քեսաբաբնակը:
Նիստը կկայանա Անկարայի նախագահական պալատում: Դրան կմասնակցեն Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, մի շարք նախարարներ ու Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը:
Թուրքիայի արտգործնախարարությունը հրավիրել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի ու Մեծ Բրիտանիայի դեսպաններին, որպեսզի նրանց հետ քննարկի խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված իրավիճակը, հայտնում է Reuters-ը:
Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ Սոչիում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել՝ կապված Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ: «Մեր ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում թուրքական F-16 ինքնաթիռի կողմից արձակված հրթիռի կողմից ու ընկել է սիրիական տարածքում»,- ասել է Պուտինը: ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռուսական «Սու-24»-ի կործանումը լուրջ հետևանքներ է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Թուրքիան իրավունք ունի պատասխան ռեակցիայի այն դեպքում, եթե խախտվի իր օդային տարածքը, որն իրականացվել է՝ անտեսելով բազմաթիվ նախազգուշացումները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ թուրքական կործանիչը խոցել է ռուսական «Սու-24» ինքնաթիռը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Սոչիում Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարություն է արել՝ կապված Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքում խոցված ռուսական ինքնաթիռի վերաբերյալ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է այսօր թուրքական F-16 ինքնաթիռի կողմից խոցված ռուսական «Սու-34» ինքնաթիռի կործանման փաստը, հայտնում է LifeNews-ը:
«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում մեկ խնդիր են դրել»,- այս մասին այսօր «Արցախյան հիմնահարց. հայկական դիվանագիտության խնդիրներն ու հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը` անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
«Սա պարզապես ազդանշան է այն մասին, որ այդ հարաբերությունները լուրջ կերպով փչացել են: Ռուսաստանն այսուհետ դիտարկելու է Թուրքիային՝ որպես ապակայունացնող գործոն, որը գործում է ոչ թե՝ ի օգուտ տարածաշրջանային կայունության, այլ՝ ապակայունության: Կարծում եմ` տեղի ունեցածին կհաջորդեն կտրուկ արձագանքներ, անդրադարձներ՝ գուցե միայն հայտարարությունների մակարդակով: Միջադեպը միանշանակորեն էլ ավելի կսրի հարաբերությունները»:
Թուրքական ավիացիան իրականացրել է «Քրդական աշխատավորական» կուսակցության (PKK) դեմ հերթական ռմբակոծումը, հայտնում է Reuters-ը:
«Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի, ԱՄՆ-ի և գործընկերների միջև ռազմական լարվածության բռնկման վտանգը միշտ առկա է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինվորականներն են խոցել ռուսական «Սու-24» ինքնաթիռը:
Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խոստացել է պարզել, թե ովքեր են օգնում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը վախեցնել վրացիներին:
Վրաստանի պետական արտաքին պարտքի ծավալը ու պետական երաշխիքներով վերցված վարկերը, ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության 2015թ. հոկտեմբերի 31-ի տվյալների, կազմել է 4,2 մլրդ դոլար, գրում է Sputnik-ը:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը, Ռուսաստանի Դաշնության հարկային մարմինների ստեղծման 25-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, նոյեմբերի 20-ին Մոսկվայում մասնակցել է ՌԴ Դաշնային հարկային ծառայության ընդլայնված խորհրդի նիստին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին:
Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին հայտնում է contact.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի նախագահի կայքին:
34-ամյա Մալիկ Հուսեյնովն այսօր ինքնահրկիզվել է «Մուգանբանկի» դիմաց: Տղամարդուն ծանր վիճակով տեղափոխել են Բաքվի Հանրապետական այրվածքային կենտրոն:
Ադրբեջանում կանցկացվեն հրամանատարաշտաբային «Խազար-2015» զորավարժություններ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքին:
Սիրիայի հետ սահմանակից Հաթայ նահանգում Հաբիփ Օրալին ձերբակալել են 2 սիրիացի երեխայի սպանության մեղադրանքով։
«Փարիզում տեղի ունեցածը նոր երևույթ չէ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, ահաբեկչական զարգացումներին և դրա դեմ պայքարին: