Իտալիայի արտգործնախարարը չեղարկել է այցը ԱՄՆ՝ Մելոնիի հասցեին Թրամփի արած հայտարարություններից հետո
Իտալիայի արտգործնախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին հայտարարել է ԱՄՆ նախատեսված այցի չեղարկման մասին՝ ի նշան բողոքի ընդդեմ վարչապետ Ջորջա Մելոնիի վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունների։
Ըստ Տայանիի՝ ամերիկյան առաջնորդի «կոպիտ և վիրավորական արտահայտությունները վիրավորում են ամբողջ Իտալիային»։ Այցը նախատեսված էր հունիսի 21–22-ին և պետք է ներառեր մասնակցություն Մայամիում անցկացվելիք իտալա-ամերիկյան ֆորումին, ինչպես նաև հանդիպումներ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։
Ավելի վաղ Թրամփը իտալական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Մելոնին իբր «աղաչել է» իրեն՝ G7-ի գագաթնաժողովում համատեղ լուսանկարվելու համար։ Իտալիայի վարչապետը հերքել էր այդ պնդումները՝ դրանք անվանելով «ամբողջությամբ հորինված»։

