Բաժիններ՝

ԴԱԻՇ-ը սպառնում է Վրաստանին

Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խոստացել է պարզել, թե ովքեր են օգնում ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությանը վախեցնել վրացիներին:

Ավելի վաղ վրացական ԶԼՄ-ները հայտարարել էին, որ համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ մի քանի զինված անձինք վրացերենով դիմում են Վրաստանում բնակվող մուսուլմաններին՝ կոչ անելով աջակցություն ցուցաբերել ԴԱԻՇ-ին:

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հետաքննություն է վարում համացանցում հայտնված՝ երկրի դեմ ուղղված վիդեոկադրերի տարածման փաստի առնչությամբ, որը տարածվել է ԴԱԻՇ-ի կողմից:

Սա համացանցում հայտնված առաջին տեսաուղերձը չէ, որը ուղղված է Վրաստանի դեմ ու պարունակում է սպառնալիքներ:

Վրաստանի պետական անվտանգության ծառայության մամլո ծառայության ղեկավար Նինո Գիորգոբիանին կոչ է արել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին թույլ չտալ համացանցում տարածվել սպառնալիքներ պարունակող տեսագրությանը, հայտնում է RI A Novosti-ն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30